Ո՞ր հիվանդության պատճառով են ձեռքերը դողում

Դիտումներ 9834

Ո՞ր հիվանդության պատճառով են ձեռքերը դողում

Շատերի մոտ ձեռքերում անսպասելի դողը լուրջ անհանգստություն է առաջացնում, քանի որ դա Պարկինսոնի հիվանդության նախանշան է: Սակայն իրականում այդպիսի դողը կարող է նորմա լինել կամ այլ հիվանդությունների մասին վկայել:

 

 

Ձեռքերում դողի առաջացմանը եւ ուժեղացմանը կարող են նպաստել մի քանի գործոններ, որոնք կապված են հիմնականում մարդու կենսակերպի հետ:

 



Ձեռքերի դող առաջանում է շաքարային դիաբետի դեպքում, երբ արյան մեջ գլյուկոզայի քանակը կտրուկ նվազում է:
Տիրեոտոկսիկոզի դեպքում, նույնպես ձեռքերը սկսում են դողալ:

 

 

Տրեմորը առաջանում է վահանագեղձի հորմոնների մակարդակի կտրուկ բարձրացման դեպքում:
Տրեմոր առաջանում է նաև մակերիկամների հիվանդությունների դեպքում:

 



Ձեռքերի դող լինում է նաև թունավորումների դեպքում՝ հատկապես ծանր մետաղներով, գազով թունավորվելիս:

Տրեմոր առաջանում է նաև ցրված սկլերոզի, երակային հիվանդությունների և ուղեղի որոշակի վնասվածքների դեպքում:

 

 

Եթե ձեռքերը դողում են, ապա դա կարող է լինել պարանոցային օսթեոխոնդրոզի հետևանք:

Էնպես որ, եթե նկատում եքմ որ ձեր ձեռքերը դողում են ՝ շտապ դիմեք բժշկի օգնությանը։



Ամենաընթերցվածը