Նշաններ, որոնք ձեզ կօգնեն հասկանալ, որ ունեք հորմոնալ խաղտումներ

Դիտումներ 450

Նշաններ, որոնք ձեզ կօգնեն հասկանալ, որ ունեք հորմոնալ խաղտումներ

Հորմոնային խախտումները կարող են իրենց դրսեւորել մի շարք ախտանիշներով, բայց կարող են նաեւ առանց ախտանիշների ընթանալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանիշ, որոնք կարող են հորմոնային անհավասարկշռության նշան լինել: 
1. Փոփոխական բնավորություն
Օրվա ընթացքում փոփոխական տրամադրություն ունենալը բնական բան է, բայց եթե ուրախությունը հերթագայվում է չարացածության հետ, որին փոխարինելու է գալիս էյֆորիան, իսկ հետո դարձյալ դեպրեսիան եւ այդ բոլոր փոփոխությունների համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա, դա կարող է հորմոնային խնդիր լինել:
2. Քաշի ցատկեր
Եթե ձեր քաշը կտրուկ փոփոխվում է (ցանկացած ուղղությամբ), բայց դուք այդ ընթացքում ոչինչ չեք անում նիհարելու կամ գիրանալու համար, դա կարող է հորմոնային անհավասարկշռության նշան լինել:

 



3. Ցածր լիբիդո
Լիբիդոյի կամ սեռական հետաքրքրության անկումը կարող է սեռական հորմոնների կրճատման արդյունք լինել (մասնավորապես` տեստոսթերոնի): Այսինքն եթե լիբիդոն առանց լուրջ պատճառների նվազում է, դա բժշկին դիմելու պատճառ է:
4. Մշտական հոգնածություն
Մշտական հոգնածությունը եւ նույնիսկ հանգիստ օրվա վերջում թուլությունը եւս տագնապի նշաններ են: Նման հոգնածության պատճառներից մեկը կարող է լինել հորմոնային անհավասարակշռությունը:
5.Շոգի զգացողություն եւ ոչ նորմալ քրտնարտադրություն
Շոգի հաճախակի զգացումը, որին հետեւում է քրտնարտադրություն եւ մարմնում ծակծկոցներ, եւս վկայում են հորմոնների հետ կապված խնդիրների մասին:
6. Անքնություն
Անքնությունը հորմոնային անհավասարակշռության դասական նշաններից է: Եթե ձեզ երկար ժամանակ տանջում է անքնությունը, դա բժշկին դիմելու պատճառ է:



Ամենաընթերցվածը