Նշան, որը վկայում է, որ ձեր խոլեստերինը շատ բարձր է

Դիտումներ 1695

Նշան, որը վկայում է, որ ձեր խոլեստերինը շատ բարձր է

Խոլեսթերինն ապահովում է բազմաթիվ գործընթացների բնական ընթացքը, առանց որի մարդը չի կարող նորմալ ապրել։ 

Խոլեսթերինը (CHOL) ճարպային փոխանակության կարևորագույն ցուցանիշն է:

 

 

Խոլեսթերինը (խոլեսթերոլ) երկրորդային միատոմ ցիկլիկ սպիրտ է: Արյան մեջ և հյուսվածքներում հանդիպում է ազատ և եթերացված տարատեսակներով:

 



Արյան մեջ վատ խոլեստերի մակարդակի բարձր մակարդակի դեպքում որովայնում ծանրության զգացում է առաջանում, գրգռվածություն։ Արյան մեջ և լյարդում լիպիդների ավելորդ քանակը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա և խոչընդոտում է սննդի մշակմանը, հատկապես մեծ քանակով ճարպ պարունակող մթերքի օգտագործման դեպքում։

 

 

Արյան մեջ խոլեստերինի անթույլատրելիմակարդակը կարող է հանգեցնել նաև տեսողության հետ կապված խնդիրների։ Հաճախ հիվանդները բողոքում են տեսողության մթագնումից, նրանց անհանգստացնում է աչքերի գրգռվածությունը կամ դեղին գույնը։



Խոլեսթերինի նորման` ըստ տարիքի, համարում են հետևյալ ցուցանիշները (մմոլ/լ ).

մինչև 5 տարեկան երեխաները՝ 2.9-5.25,
5-10 տարեկան կրտսեր դպրոցականները՝ 3.13-5.3,
10-15 տ դպրոցականները՝ 3.08-5.23,
15-40 տ երիտասարդները՝ 3.37-6.58 (կանանց համար` մինչև 5.96),
40-60 տ հասուն մարդիկ՝ 4,09-7.38,
60 տարեկանն անց մարդիկ՝ 4.09-7.85։
Նորմայից զգալի շեղումները վկայում են ներքին օրգանների գործունեության խնդիրների մասին։



Ամենաընթերցվածը