Նշան, ինչը վկայում է, որ ձեր լյարդը քայքայվում է․ Բուժեք քանի ուշ չէ

Դիտումներ 1601

Նշան, ինչը վկայում է, որ ձեր լյարդը քայքայվում է․ Բուժեք քանի ուշ չէ

Լյարդը ձեր ամենամեծ ներքին օրգանն է, որը չափահաս մարդկանց մոտ կշռում է շուրջ 1,5 կգ։

Լյարդը գտնվում է ձեր որովայնի վերին աջ կողմում, անմիջապես ստոծանու տակ:

 

 

Վերջինս մկանային միջնորմ է, որը ձեր կրծքավանդակն առանձնացնում է որովայնից։ Լյարդում սինթեզվում են արյան պլազմայի կարևոր սպիտակուցները՝ ֆիբրինոգեն, ալբումիներ, պրոթրոմբին և այլն: Այստեղ մետաբոլիզմի է ենթարկվում երկաթը, և առաջանում է լեղի, որն անհրաժեշտ է աղու մեջ ճարպերի ներծծման համար: Այն մեծ դեր է կատարում խոլեստերինի փոխանակության մեջ, որը բջջաթաղանթի կարևոր բաղադրամասն է: Լյարդում են կուտակվում օրգանիզմի համար անհրաժեշտ ճարպալույծ վիտամինները՝ A, D, E, K և այլն: 



Բացի այդ, սաղմնային շրջանում լյարդը արյունաստեղծ օրգան է: Լյարդի բազմաթիվ և կարևոր ֆունկցիաները որոշում են նրա դերը օրգանիզմի համար՝ որպես կենսականորեն անհրաժեշտ օրգանի:

Լյարդի հիվանդություններն են.

 

վիրուսային հեպատիտները,
լյարդի ցիրոզը,
պարազիտար հիվանդությունները՝ լյամբլիոզ, ասկարիդոզ, օպիստորխոզ և այլն,
ստեատոզը (ճարպային հեպատոզ):

 

Սովորաբար, հիվանդություններն արտահայտվում են ցավով, բայց լյարդի պարագայում ամեն ինչ այլ է: Եթե լյարդի շրջանում ի հայտ է գալիս ցավ, ուրեմն հիվանդությունն արդեն խորացած է: Լյարդն` ինքնին, չի ցավում, այնտեղ չկան նյարդային վերջույթներ: Դա է պատճառը, որ մինչև հիվանդության ուշ փուլերը ցավ չի արտահայտվում: Մեծ քանակությամբ ցավային ռեցեպտորներ տեղակայված են նրա ստրոմայում՝ թաղանթում: Այդ է պատճառը, որ ցավն սկսում է այն ժամանակ, երբ լյարդը մեծանում է չափերով և ճնշում թաղանթին՝ վնասելով վերջինիս:

Հիվանդ լյարդի ախտանշանները

Դեղնություն

 

Լյարդի պաթոլոգիաների ժամանակ մաշկը, լորձաթաղանթները, ակնագնդերը դեղին երանգ են ստանում: Դրա պատճառը բիլիռուբինն է, որը նորմայում հեռանում է կղանքով:

 

 

Լյարդի ախտահարման արդյունքում բիլիռուբինն անցնում է արյան մեջ և պատճառ դառնում դեղնության: Դա լինում է ստեատոզների վերջին ստադիայում, ցիռոզի, հեպատիտների ժամանակ:

Լեզվի փառակալում

Եթե լեզվի փառը դեղին, դեղնա-կանաչ, դեղնա-սև գույն ունի և պահպանվում է շաբաթից ավելի, դա վկայում է լյարդի և լեղուղիների խնդիրների մասին: Որքան հաստ է փառը, այնքան լյարդը շատ է ախտահարված:

 



Մուգ մեզ և անգույն կղանք

Մեզը մուգ գույն է ստանում բիլիռուբինի պատճառով, որը լյարդի ախտահարման ժամանակ հեռանում է երիկամներով, իսկ կղանքը, հակառակը, դառնում է կավագույն, քանի որ այդ պիգմենտը բացակայում է:

Բերանում` պղնձի կամ դառը համ

Այս ախտանշանը բնորոշ է մարսողական մի շարք ախտաբանությունների, այդ թվում՝ լյարդի (լյամբլյոզ, հեպատիտ, ցիրոզ, քաղցկեղ): Դառնության պատճառը` լեղու անցումն է կերակրափող:

Սրտխառնոց

Լյարդի խնդիրների ժամանակ սրտխառնոցը հաճախ հանդիպող ախտանշան է, միևնույն ժամանակ, այն ուղեկցում է նաև բազմաթիվ այլ հիվանդությունների: Սակայն լյարդի հետ կապված սրտխառնոցը համառ է, ուղեկցվում է ախորժակի բացակայությամբ և որոշ սննդատեսակների անընկալությամբ (հաճախ՝ ճարպոտ սննդի): Երբեմն լինում է նաև` փսխում, որից հետո հիվանդն իրեն փոքր ինչ լավ է զգում:

Լյարդի այլ ախտանշաններ

 

 

 

Մաշկի քոր,
շագանակագույն պիգմենտային բծեր,
արտահայտված երակային ցանց` որովայնի վրա,
քսանտոմաներ՝ մաշկին ճարպային գոյացություններ,
մարսողության խանգարում՝ լուծ, մեթեորիզմ:


Տղամարդկանց մոտ արտահայտվում են նաև հորմոնալ խանգարումներ.

 

կրծքագեղձերի մեծացում,
տեստոստերոնի արտադրության նվազում,
ամորձիների փոքրացում, արդյունքում՝ էրեկտիլ դիսֆունկցիա,


Կանանց մոտ.

դաշտանային ցիկլի խանգարում,
քնի խանգարում,
ախորժակի բացակայություն:

 



Ամենաընթերցվածը