Նռան կեղևը եռացրեք և ջուրը խմեք․ Տեսեք ինչ լուրջ հիվանդություններ է այն բուժում

Դիտումներ 1279

Նռան կեղևը եռացրեք և ջուրը խմեք․ Տեսեք ինչ լուրջ հիվանդություններ է այն բուժում

Նուռը պարունակում է C, E, P, ինչպես նաև B խմբի (B6, B12) վիտամիններ, հանքանյութեր՝ կալիում, կալցիում, մագնիում, յոդ, երկաթ, կրեմնիում, ֆոսֆոր, նատրիում և այլն։ Նռան բաղադրության մեջ են մտնում՝ շաքար (ֆրուկտոզա, գլյուկոզա), օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն), ֆիտոնցիդներ, ազոտային նյութեր և այլն։ 

 

 

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ մեկ նուռը պարունակում է մարդուն մեկ օրում անհրաժեշտ վիտամինների մոտ 40 տոկոսը։

Նուռը հատկապես օգտակար է սրտանոթային հիվանդությունների դեպքում։ Կարգավորում է զարկերակային ճնշումը, նպաստում հեմոգլոբինի և էրիթրոցիտների ակտիվ սինթեզին։


 Այդ պատճառով նռան հյութը հաճախ են նշանակում անեմիայի, ցածր հեմոգլոբինի դեպքում, ինչպես նաև հիվանդություններից և վիրահատություններից հետո վերականգնման շրջանում ընդհանուր թուլության համար։
Նռան կեղևը նույնպես չի զիջում իր օգտակարությամբ։
 
 
Նռան կեղևը իսկական բնական դեղամիջոց է։
Այն կարող է իր հատուկ տեղը զբաղեցնել ձեր դեղատուփի մեջ: Ճիճուների, լուծի, դիզենտերիայի, հաստ աղիքի բորբոքային պրոցեսների ու խոցերի դեպքում այն օգնում է շատ արագ վերացնել ցավային զգացողությունները:

Նռան չոր կեղևի թուրմի օգտագործումից արդեն 2-3 ժամ անց թեթևանում են լուծի պատճառով առաջացած ցավերը: Բացի այդ, կեղևն ամրացնում է աղիները, քանի որ պարունակում է պոլիֆենոլներ: Այն նաև ունի ճիճվաթափ ազդեցություն:

 

 

Մեկ չափաբաժնի բաղադրությունը

 
  • 10-12 գ նռան չոր կեղև
  • 200 մլ ջուր

 



Ջուրը եռացրեք: Կեղևը լցրեք նախօրոք տաքացրած տարայի մեջ: Կեղևի վրա լցրեք եռացրած ջուրը, թողեք թրմվի 25-30 րոպե: Լուծույթը քամել պետք չէ:

 

 

Սկզզբում խմեք ստացված լուծույթի կեսը, արդեն իսկ 10 րոպե անց թեթևություն կզգաք: Եթե թեթևություն չզգաք, 30 րոպե անց մնացած կեսը խմեք, իսկ ևս 30 րոպե անց դեղամիջոցի վերջին չափաբաժինը խմեք:

Քանի որ նռան կեղևն ալերգիկ է, խորհուրդ է տրվում երեխաներին քիչ չափաբաժնով տալ:

Այս միջոցը օգտագործելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։



Ամենաընթերցվածը