Ի՞նչ հակացուցումներ ունի նուռը, և որ պարագայոմ չի կարելի նուռ ուտել
Նռան պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։
Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն (քաղցր, թթվաշաքաղցր) հյութալի շերտով։
Եթե բացառենք անհատական անհանդուրժողականությունը, ապա կարելի է ասել, որ նռան հատիկներն անգամ մեծ քանակության դեպքում առանձնապես վնասակար չեն։ Չնայած չի կարելի մոռանալ՝ առհասարակ չարժե որևէ բան չարաշահել։
Իսկ այ նռան թարմ քամած, թանձր հյութը պետք է խմել քիչ-քիչ և զգուշորեն։
Բանն այն է, որ հյութը շատ բարձր թթվայնություն ունի և կարող է գրգռել լորձաթաղանթները, ուստի խորհուրդ է տրվում այն նոսրացնել ջրով, հատկապես եթե այն նախատեսվում է տալ երեխաներին։
Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցային հիվանդության և բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի դեպքում։
Բժիշկները խորհուրդ են տալիս նռան հյութն օգտագործելուց հետո ողողել բերանը, քանի որ այն քայքայում է ատամների էմալը։
Ժողովրդական բժշկության մեջ ընդունված է թուրմեր սարքել նռան կեղևից, սակայն դրանցով տարվել չի կարելի, քանի որ այդ պտղի կեղևը պարունակում է թունավոր ալկալոիդներ (բնական ծագման, ազոտ պարունակող օրգանական միացություններ)։