Թույլ մի տվեք խաբեն ձեզ. Պարզ միջոց, որի շնորհիվ կկարողանակք տարբերակել բնական ճանապարհով աճեցրած լոլիկը

Ցավոք, շատ արտադրողներ անտեսում են բոլոր նորմերը և աճեցնում են գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկներ: Դրա նպատակն է նվազագույն գումարով հսկայական բերք ստանալ:
Ի սկզբանե մթերքները արտադրում էին նման ճանապահով, որպեսզի փրկեին սովի և աղքատության մեջ ապրող երկրներին: Բայց, ուսումնասիրելով ԳՄՕ-ի ազդեցությունը մարդկանց առողջության վրա, շուտով այդ մրգերն ու բանջարեղենները արգելեցին ամենուր:

Տարբերել բնական ճանապարհով աճեցրած բանջարեղենը գենետիկորեն փոփոխվածից՝ դժվար է: Ձեզ ենք ներկայացնում երկու նշան, որոնց միջոցով կարող եք տարբերել գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղենը:
Ինչպես ընտրել բնական լոլիկներ
-
ԳՄՕ պարունակող լոլիկներն արտաքինից ավելի գեղեցիկ են, սակայն համը բնականի նման չէ: Եթե լոլիկները կատարյալ կլոր կամ ձվաձև տեսք ունեն, բավականին փայլուն մաշկ կամ բոլորը միևնույն չափի են, ապա պետք է մտածել՝ գնե՞լ, թե ոչ: Բնականի գլխավոր նշաններից է միջատների առկայությունն ու դրանցից առաջացած վնասվածությունը: ԳՄՕ-ն միջատները չեն ուտում: Փորձեք դիպչել լոլիկներին՝ մատներով սեղմելով դրանք: Եթե մաշկը չի պայթում և միայն մատների տեղն է մնում՝ հավանաբար մթերքը թունավոր է:
-
Երբ կտրում եք բնական լոլիկը և մյուս բանջարեղեններն ու մրգերը, միանգամից հյութը թափվում է: Ոչ բնական մթերքներն այդպես չեն լինում:

Խուսափելու համար ԳՄՕ պարունակող մրգերից և բնաջարեղեններից՝ խորհուրդ է տրվում դրանցից յուրաքանչյուրը գնել այն եղանակին, երբ իրոք դրանք աճում են:
Ի՞նչ օգտակար նյութեր է պարունակում
- Վիտամին C — աջակցում է իմունային համակարգին և օգնում է երկաթի յուրացմանը։
- Կալիում — կարևոր է սրտի և նյարդային համակարգի բնական աշխատանքի համար։
- Վիտամին K1 — մասնակցում է արյան մակարդմանը և ոսկրերի առողջությանը։
- Ֆոլաթթու (վիտամին B9) — կարևոր է բջիջների աճի և զարգացման համար։
- Լիկոպեն — հզոր հակաօքսիդանտ, որը լոլիկին տալիս է կարմիր գույնը։
Առողջական հնարավոր օգուտները
- Կարող է նպաստել սրտանոթային առողջությանը։
- Պարունակվող հակաօքսիդանտները օգնում են պաշտպանել բջիջները օքսիդատիվ վնասումից։
- Ցածր կալորիականության շնորհիվ հարմար է քաշի վերահսկման համար։
- Պարունակում է ջրի մեծ քանակություն (մոտ 95%), ինչը նպաստում է օրգանիզմի ջրային հավասարակշռությանը։
Հետաքրքիր փաստեր
- Բուսաբանորեն լոլիկը պտուղ է, իսկ խոհարարության մեջ սովորաբար համարվում է բանջարեղեն։
- Լոլիկը ծագում է Հարավային Ամերիկայից և հետագայում տարածվել է ամբողջ աշխարհում։
- Ջերմային մշակման ընթացքում լիկոպենի յուրացումը հաճախ ավելի արդյունավետ է դառնում, այդ պատճառով լոլիկի մածուկը կամ սոուսը նույնպես կարող են օգտակար լինել։
Սննդային արժեքը (100 գ-ի համար, մոտավորապես)
- Կալորիաներ՝ 18 կկալ
- Ածխաջրեր՝ 3.9 գ
- Սպիտակուցներ՝ 0.9 գ
- Ճարպեր՝ 0.2 գ
- Բջջանյութ՝ 1.2 գ

