Նարնջի օգտակար հատկությունները․ Ինչու պետք է նարինջ շատ օգտագործենք, հատկապես այս օրերին
Նարինջը վիտամին C-ի պահեստարան է, որը ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, օգնում է բակտերիալ և համաճարակային ինֆեկցիաների դեպքում, ունի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ: Նա, ով ուտում է մեկ ամբողջ նարինջ, ստանում է վիտամին C-ի 20 անգամ ավելի շատ չափաքանակ, քան նա, ով խմում է նարնջի հյութ: Նարնջի հյութը խորհուրդ է տրվում երիկամների և միզապարկի հիվանդության, ստամոքսի և աղիների խանգարման դեպքում:
Մինչ նարջի օգտակարության մասին խոսելը շարունակենք, եկեք անդրադառնանք հակացուցումներին, որը շատ կարևոր է իմանալ։ Այպիսով ու՞մ է հակացուցված նարինջը։ Ովքեր ունեն հետևյալ խնդիրները․
Անհատական անընկալունակություն, սրտի իշեմիկ հիվանդություն, թրոմբոֆլեբիտ, ընկնավորություն, շաքարային դիաբետ, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում` գաստրիտ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց, խոլեցիստիտ, հեպատիտներ, սուր նեֆրիտ։
Հարկ է նշել նաև նարջնի կեղևի օգտակարության մասին։
Կարգավորում է խոլեստերինի մակարդակն օրգանիզմում և հեռացնում է վնասակար նյութերը,
Ճնշում է աղիքային որդերի և պաթոգեն (ոչ օգտակար) միկրոօրգանիզմների կենսունակությունը,
Կեղևում պարունակվող շաքարները (արտաքին շերտի տակ) խթանում են ուղեղի աշխատանքը և ամրացնում են հիշողությունը։
Կեղևում պարունակվող մեծաքանակ ֆիտոնցիդները մաքրում են օդը մանրէներից։
Նարինջ շատ օգտագործեք, հատկապես այս օրերին։