Ընդամենը 1 օր դետոքս, և դուք կազատվեք այտուցներից և կնվազեցնեք ստամոքսն ու գոտկատեղը
Շատ հաճախ մեր ստամոքսը ավելորդ հեղուկի և գազերի կուտակման արդյունք է։ Օգտագործելով այս մեթոդը՝ ձեր որովայնն ու գոտկատեղը շատ ավելի փոքր կլինեն։
Վերջին տարիներին և՛ կանայք, և՛ տղամարդիկ մտահոգված են իրենց արտաքինով, հատկապես, երբ որովայնն այլևս չի կարող թաքցնել հագուստի տակ։
Դիետան կարող է շատ դժվար լինել։ Ամենահեշտն է լիարժեք դետոքս օր անցկացնել: Եվ նաև բնական միզամուղ տարրերի վրա հիմնված սմուզիից լավ բան չկա։
Այս դետոքսիկացնող ըմպելիքը կհեռացնի մեծ քանակությամբ տոքսիններ և գազեր, կվերացնի ավելորդ հեղուկն ու փքվածությունը։ Բացի աղիները մաքրելուց, այն օգուտ կտա զարկերակներին, ինչպես նաև կնվազեցնի վատ խոլեստերինը։
Եվ նաև այս ըմպելիքը կարելի է խմել ամեն օր դատարկ ստամոքսին մեկ շաբաթ շարունակ՝ օրգանիզմը մաքրելու համար։
Որպես մեկօրյա դետոքս ըմպելիք՝ առաջին բաժակը պետք է խմել վաղ, այնուհետև առավոտյան 9-ին, 12-ին, 15-ին, իսկ վերջին բաժակը՝ ժամը 18-ի սահմաններում:
Եթե այն բավարարում է ձեզ և ձեր ախորժակը, ապա օրվա ընթացքում խմեք 5-6 մեծ բաժակ։ Ինչպես նաև մի քանի բաժակ կանաչ թեյ և մաքուր ջուր։
Բաղադրությունը:
1 մեծ դեղին արքայախնձոր
4-5 նեխուրի ցողուններ
3 խոշոր կանաչ վարունգ
4 ճաշի գդալ մեղր։
2 լիտր մաքրված ջուր
Վարունգը, արքայախնձորն ու նեխուրը լավ լվանալ։
Մաքրեք արքայախնձորը՝ հեռացնելով աչքերը (դրանք շագանակագույն բծերն են) և կենտրոնը։
Բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ և հարում ենք մինչև միատարր զանգվածը և ավելացնում ջուրը։
Լցնել կուժի մեջ և ավելացնել մեղրը։
Այս բաղադրատոմսով տրվում է օրվա ընթացքում մեկ անձի համար խմիչքի քանակը։