Մուրաբա՝ լյարդը բուժելու համար. Էֆեկտը զարմանալի է

Դիտումներ 1252

Մուրաբա՝ լյարդը բուժելու համար. Էֆեկտը զարմանալի է

Դանդելիոնը ծաղկում է մայիսին: Մենք շրջում ենք և ուշադրություն չենք դարձնում այս բույսին: Մինչդեռ նրան կարելի է իսկական բժիշկ անվանել։

Դանդելիոնից կարելի է պատրաստել համեղ ջեմ, մուրաբա, որը վերականգնում է լյարդի բջիջները և մաքրում արյունը։ Ընտրեք 300-400 հատ դեղին խատուտիկի ծաղկաբույլեր, լցրեք ջրով և թողեք մի օր մնան ջրի մեջ։
Հաջորդ առավոտ քամել ծաղիկները, լցնել 0,5 լիտր եռացրած ջրի մեջ և եռացնել 15-20 րոպե, ավելացնել 1 կգ շաքարավազ և 1-2 մանրացված կիտրոն (կեղևով), 1 թեյի գդալ կիտրոնաթթու և եռացնել ևս 5 րոպե:
Երբ ջեմը մեղրի գույն է ստանում, հարկավոր է կրակից հեռացնել։ Թողեք մուրաբան սառչի, քամեք կտորով և ստացված զանգվածը եռացրեք 1-2 րոպե, ապա թողեք սառչի։ Մուրաբան պատրաստ է։
Ցանկալի է առավոտյան խատուտիկի մուրաբա ընդունել դատարկ ստամոքսին՝ այն լուծելով մի բաժակ կանաչ թեյի մեջ։



Լյարդը երիտասարդացնելու և մարսողությունը բարելավելու համար խմեք այս բնական միջոցը

Ըմպելիքներ լյարդի մաքրման համար

Մենք ձեզ առաջարկում ենք երեք ըմպելիք՝ բաղկացած բնական հակաօքսիդանտներից , որոնք կարող են հեռացնել կեղտերը լյարդից և բարելավել նրա աշխատանքը։

 

 

Առաջին բաղադրատոմսը․

Բաղադրիչներ․

1 բուլղարական պղպեղ

1 լիմոն

1 խնձոր

1 փոքր վարունգ

 

Կտրատել առաջարկվող բաղադրիչները և հյութ պատրաստել բլենդերով։ Այս կոկտեյլը ցանկացած ժամանակ կարող եք խմել օրական մինչև 3 անգամ։ Օգտագործման ընթացքը կարելի է կարգավորել ինքնուրույն, ոչ ավելի, քան 1 ամիս, ապա ընդմիջել առնվազն 2 շաբաթ։

 

Կանաչ թեյի ըմպելիք․

Բաղադրիչներ

  • թունդ կանաչ թեյ
  • կես բանան
  • մեղր ըստ ճաշակի
  • կիտրոն կես հատ
  • 2-3 հատ ելակ

 



Կտրատած բանանը և ելակը լցնում ենք բլենդերի մեջ։ Ավելացնել մեղր, կիտրոնի հյութ և սառը կանաչ թեյ։ Խմեք օրական առնվազն մեկ բաժին այս օգտակար խմիչքից։

Կոճապղպեղի ըմպելիք․

Բաղադրիչներ․

  • 0.5 բաժակ ջուր
  • 0,5 ճ.գ քրքում
  • մեկ կիտրոնի հյութ
  • 0,5 ճ.գ քերած կոճապղպեղ

Տաք ջրի մեջ ավելացնել քրքումը, կոճապղպեղը և կիտրոնի հյութը, լավ խառնել։ Դուք կարող եք մեղր՝ ավելացնել ըստ ճաշակի: Ըմպելիքը խմեք առավոտյան՝ նախաճաշից 20-30 րոպե հետո։ Բուժման կուրսը 10 օր է, ապա պետք է մեկ ամիս ընդմիջել։

 

 

Ինչպես ցանկացած միջոցի դեպքում, առաջարկվող լյարդը մաքրող ըմպելիքները կարող են հակացուցումներ ունենալ։ Ստամոքսի և աղիների քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև շաքարախտի դեպքում նախ պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Հիշեք, որ կանխարգելումն ավելի լավ է, քան բուժելը:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը