Մթերքներ, որոնք օգնում են խուսափել սրտի կաթվածից և մաքրում են զարկերակները
Ներառեք այս մթերքները ձեր ամենօրյա սննդակարգում և ապրեք առողջ:
Սաղմոն - հիանալի մաքրում է զարկերակները և օրգանիզմին ապահովում է սննդարար նյութերով:
Նարնջի հյութ - խոսքը միայն բնական արտադրանքի մասին է, որը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են մաքրել խցանված արյունատար անոթները և իջեցնել արյան ճնշումը:
Սուրճ - ապացուցված է, որ 2-5 բաժակ անուշաբույր ըմպելիքը դրական է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։
Խուրմա - պարունակում է հսկայական քանակությամբ ստերոլներ և, համապատասխանաբար, իջեցնում է խոլեստերինի մակարդակը:
Քրքում - հակաբորբոքային ազդեցություն ունի, բարելավում է անոթների վիճակը, վերականգնում է երիտասարդությունը մաշկին։
Կանաչ թեյ - առաջացնում է նյութափոխանակության գործընթացներ, հանգստացնում է, տալիս է էներգիա, որն անհրաժեշտ է օրգանիզմի պատշաճ աշխատանքի համար:
Պանիր – գիտնականներն ասում են, որ այս մթերքի կանոնավոր, բայց չափավոր օգտագործումը կարող է նորմալացնել արյան ճնշումը:
Դարչին - բարենպաստ ազդեցություն ունի սրտի աշխատանքի վրա և հաճելի համ է հաղորդում ցանկացած ուտեստի:
Նուռ – պետք է օգտագործել ինչպես մրգի, այնպես էլ թարմ քամած հյութերի տեսքով։ Դրանք հիանալի կերպով համակարգում են սրտի աշխատանքը և բարձրացնում արյան շրջանառությունը։
Սպանախ – պարունակում է կալիում, ֆոլաթթու և երկաթ, որոնց օգտագործումը նվազագույնի է հասցնում սրտի կաթվածի վտանգը։
Բրոկկոլի - կալիումի պարունակության շնորհիվ բանջարեղենն օգնում է նորմալացնել արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը: