Մթերքներ, որոնք չի թույլատրվում ուտել ստամոքսի ցավի կամ գաստրիտի ժամանակ
Ցանկացած առողջական խնդրի կամ հիվանդության ժամանակ շատ կարևոր է ճիշտ սննդակարգը և ճիշտ մթերքների օգտագործումը։ Xohanoc.am-ը ներկայացնում է, որ մթերքները չի թույլատրվում ուտել ստամոքսի ցավի կամ գաստրիտի ժամանակ։
Գաստրիտը ստամոքսը ներսից պատող լորձաթաղանթի բորբոքումն է: Տարբերում են սուր և քրոնիկական գաստրիտներ։
Գաստրիտի սրացումից խուսափելու համար բավական է միայն հրաժարվել սուրճից և ցիտրուսային մրգերից, բացառել կարմիր պղպեղը, սոխը, մայոնեզը, ընկույզը, շոկոլադը և գազավորված ըմպելիքները:
Ըստ գաստրոէնտերոլոգի, կարող է հիվանդության ռեցիդիվ առաջացնել ոչ միայն սնունդը, նաև սթրեսը։ Սթրեսը կարող է հիվանդության սրացում առաջացնել: Խստորեն սննդակարգին հետևելը երաշխիք չէ, որ որովայնի ցավը կամ ստամոքսի այրոցը չի վերսկսվի։
Հետևեք ձեր առողջությանը և ճիշտ ժամանակին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեք։