Ինչպես պատրաստել իսկական լազանիա․ Բաղադրատոմսը ներկայացնում ենք

Դիտումներ 260

Ինչպես պատրաստել իսկական լազանիա․ Բաղադրատոմսը ներկայացնում ենք

Աղացած միս 600 գ

Բոլոնեզի սոուս 600 գ

Կարագ 60 գ

Ցորենի ալյուր 2,5 ճաշի գդալ

Ձիթապտղի ձեթ 2 ճաշի գդալ

Կաթ 750 մլ

Պատրաստի չոր լազանայի թերթիկներ 10 հատ

Պանիր 500 գ

 

 



Կաթսայի մեջ լցնել կարագը և 2 ճաշի գդալ բուսական յուղը, հալեցնել։ Աստիճանաբար ավելացնել ալյուրը և հարել այնքան, մինչև գնդիկներ չմնան։

Երբ ամբողջ ալյուրը խառնվի, լցնել ամբողջ կաթը: Կրակն իջեցրեք և եփեք մինչև ցանկալի խտությունը՝ ոչ հեղուկ, բայց ոչ շատ թանձր:  Տապակի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը։ Ավելացնել աղացած միս (ցանկալի է խոզի + հորթի միս): Տապակել աղացած միսը մինչև կիսաեփ լինի։ Մեջը լցնել բոլոնեզի սոուսը, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ 

 



Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով։ Ապա պատել կարագով։ Ներքևի մասում լցնել մի քիչ բեշամելի սոուս, միայն մի քիչ, որպեսզի ծածկի հատակը։ Շերտերը շարել (ոչ խաշած): Ստացված աղացած միսը դնել շերտերի վրա, աղացած մսի վրա՝ քերած պանիր։ Սոուսը պետք է շարել այնքան, որքան անհրաժեշտ է, ըստ Ձեզ, որպեսզի լազանյան հյութալի ստացվի։ Սոուսի վրա շարել լազանայի չոր թերթիկներ։ Կրկնել պրոցեսը: Թերթի վերջին շերտը քսել բեշամելի սոուսով, իսկ վրան առատորեն ծածկել պանրով։ Թողեք մնա 7-10 րոպե։ Դնել ջեռոցում։ Թխել 30 րոպե։



Ամենաընթերցվածը