Մրգերը հանդիսանում է վիտամինները ամենահարուստ աղբյուրը, որոնք օգնում են հիվանդություններից ազատվել շատ արագ

Դիտումներ 231

Մրգերը հանդիսանում է վիտամինները ամենահարուստ աղբյուրը, որոնք օգնում են հիվանդություններից ազատվել շատ արագ

Խնձոր

Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ A, B և C վիտամիններ, սակայն մեր օրգանիզմը խնձորից արագ յուրացնում է նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում և ցինկ: Բոլորովին վերջերս այս մրգի մեջ բացահայտվել են տանիններ կոչվող օգտակար նյութերի մի խումբ, որոնք կանխում են միզասեռական համակարգի վարակները, օգտակար են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում և ամրացնում են ատամներն ու լնդերը: Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում խնձորը կեղևով ուտել, այն մեծ քանակությամբ կվերցետին կոչվող հակաօքսիդանտ է պարունակում, որը մեր բջիջները պաշտպանում է վաղաժամ ոչնչացումից:



Դեղձ- Այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ, որի շնորհիվ էլ նիհարելու լավագույն միջոցներից է: Այս միրգն իր մեջ պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացմանը: Դեղձը հարուստ է նաև ֆոսֆորով և մագնիումով, որը բարելավում է հիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը:

Նուռ- Նուռն օգտակար է սակավարյունության, ստամոքսի ցավերի, քթի և ականջի ցավերի, անգինայի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ: Այն հարուստ է ածխաջրերով և օրգանական նյութերով, որոնք մարդուն աշխուժություն են հաղորդում: Նռան հաճախակի օգտագործումը կանանց մոտ կանխարգելում է կրծքի քաղցկեղը:



Ծիրան:

Եթե դեղձի շրջանը չէ, ապա կարելի է օգտագործել ծիրանի չիրը: Ծիրանը մեծ քանակությամբ պարունակում է պետա-կարոտին, որը պայքարում է մաշկի ծերացման դեմ և օգտակար է տեսողության համար: Չորացրած ծիրանը հարուստ է երկաթով և մագնիումով, որը հանդիսանում օրգանիզմի համար էներգիայի աղբյուր, բացի այդ թուլացնում է նյարդային համակարգը:

 

 Մանգո:

Մեկ մանգոն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, կանխարգելում է արթրիտի առաջացումն, օգնում է վերքի շուտ լավացմանը և իմունային համակարգի ամրապնդմանը:



Ամենաընթերցվածը