Միայն իմանաք ինչ յուրահատուկ համ ունի կորեկի շիլան՝ պատրաստված դդումի մեջ
Բաղադրամասեր․
Դդում
Կորեկ
Կաթ
Ծիրանի չիր
Շաքարավազ
Աղ
Վանիլին
Կարագ (մատուցելու համար)
Ինչպե՞ս պատրաստել կորեկի շիլա դդումի մեջ: Լվացեք մի փոքրիկ դդումը և կտրեք կափարիչը սուր դանակով
Թեյի գդալով հեռացնում ենք դդումի ներսը (սերմերը և միջուկի մի մասը)։ Պատերը, ի վերջո, պետք է մնան մեկուկես սանտիմետր չափով:
Կորեկը ողողում ենք հոսող ջրի տակ, մինչև ցամաքած ջուրը թափանցիկ դառնա։ Լվացված կորեկը տեղափոխում ենք դդումի մեջ։
Չորացրած ծիրանը ողողել և կտրել փոքր խորանարդերով։ Չորացրած ծիրանը դնել կորեկի վրա։ Չորացրած ծիրանին կարելի է փոխարինել չամիչով և այլ չոր մրգերով (ընտրեք ոչ թթուները, հակառակ դեպքում կաթը կարող է կաթնաշոռվել): Եթե չրեր չեք սիրում, կարող եք ամբողջությամբ առանց դրանց պատրաստել։
Ավելացնել շաքարավազ և աղ՝ ըստ ճաշակի։ Լցնել մի պտղունց վանիլին:
Կաթը լցնել դդումի մեջ։ Կաթի փոխարեն կարելի է օգտագործել ջուր կամ կաթի ու ջրի խառնուրդ։ Ավելի լավ է կաթը սերուցքով խառնել:
Դդումը փակեք իր կափարիչով և դրեք կաղապարի մեջ, որպեսզի թխվի մոտ 40 րոպե նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ժամանակն ու ջերմաստիճանը որոշեք ըստ ձեր ջեռոցի և շիլայի ու դդումի պատրաստության. եթե ժամանակն անցնելուց հետո դրանք խոնավ են, ապա խորհուրդ ենք տալիս իջեցնել ջերմաստիճանը (մոտ 160 աստիճան, բայց ամեն ինչ անհատական է) և շարունակել եփել՝ պարբերաբար համտեսելով։
Շիլան կարող եք մատուցել թարմ կարագի հետ կամ առանց կարագի։