Շուկայում նոր լոլիկ է հայտնվել, որը շատ օգտակար է, իսկական բնական դեղամիջոց
Ամերիկացի ֆերմերները սկսել են իրենց տնտեսություններում աճեցնել սև լոլիկ, որը, կենսաբանների վկայությամբ, կարմիրից ավելի օգտակար է.
Չհասած պտուղը նման է սովորական կանաչ լոլիկի, սակայն հասնելուն պես` նրա գույնը մգանում է:
Առաջին անգամ «Ինդիգոյի վարդ» անվանումը կրող անսովոր բանջարեղենը վաճառքի է հանվել այս տարի: Այն հարուստ է անտոցիաններով և հակաօքսիդանտներով, և շատ օգտակար ավելորդ է քաշի դեմ պայքարելու համար: Կարմիրի համեմատ` սև լոլիկի համն ավելի սուր է. այն սովորաբար տապակում են կամ ավելացնում աղցանների մեջ:
Այդ լոլիկը ստացել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Մայերսը: Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անսովոր գունավորումն առաջացնում են անտոցիանները, որոնք պարունակվում են հապալասի մեջ:
Գիտնականները խաչասերել են մանուշակագույն լոլիկը տարբեր այլ տեսակների հետ և, ի վերջո, ստացել «Ինդիգոյի վարդ»: