Միայն ե՞ս գիտեմ այս կանաչիի հայերեն անունը․ Այն շատ համեղ է տոլմաների մեջ

Դիտումներ 5912

Միայն ե՞ս գիտեմ այս կանաչիի հայերեն անունը․ Այն շատ համեղ է տոլմաների մեջ

Ծիթրոնը հայերեն անվանում են նաև կորթին։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15–50 սմ։ Տերևները նշտարաձև են, հակադիր, սրածայր։ Ծաղիկները մանր են, կլորավուն, ձվաձև, բաց վարդամանուշակագույն, ծաղկաբույլում՝ 3–5 ծաղիկ։ Պտուղը քառաբաժան ընկուզիկ է։ Սերմերը մանր են, կլորավուն, ձվաձև։ Հոտավետ Կորթինի ցողունը ճյուղավորվող է, 20-30 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև, ծաղկաբույլում կա 3-5 ծաղիկ։ Սերմերը մանր են, կլորավուն, ձվաձև։ Սննդի մեջ, որպես համեմունք, օգտագործվում են թարմ և չորացրած տերևները։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես ցավամոքիչ, խորխաբեր միջոց, փորկապության և այլ դեպքերում։ Պարունակում է եթերայուղեր (օգտագործում են օծանելիքի, կոնյակի, լիկյորի արտադրության, սննդի արդյունաբերության մեջ)։ Թարմ և չորացրած տերևները լավորակ համեմունք են։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է որպես ցավամոքիչ, նաև փորկապության դեմ։

Բույսերի կանաչ զանգվածում թաքնված է լույսի բուժիչ ուժը։ Ծիթրոնից պատրաստված օշարակը կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, հեռացնում է գազերը։ Օգտակար է գլխացավի և գլխապտույտի դեպքում։

 

 

Օշարակ
Թարմ ծիթրոնը լվացեք, մանրացրեք, լցրեք զտված ջրի մեջ (1։5)։ Եփեք մինչև եռալը, քամեք, հումքը մզեք։ Ստացված թուրմի 500 մլ-ին ավելացրեք 1 կգ շաքար։ Եռացրեք 10 րոպե, նախքան կրակն անջատելը լցրեք 3 թ/գ կիտրոնի աղ։ Պահեստավորեք ապակե տարաների մեջ և զմռսեք։
Խմելուց առաջ լուծեք (1։20) ջրի մեջ։

Բույսի նկարագիրը
Ծիթրոնը (Satureja hortensis) միամյա բույս է, որի հայրենիքը Հարավային Եվրոպան և Փոքր Ասիան է։ Ծիթրոնի այլ անվանումներն են՝ ծաթրին, կորդյուն, կորթին, ղոչիխոտ, կոնտար, մարզա։ 



Բույսի ցողունը ճյուղավոր է, 30-45 սմ բարձրությամբ, տերևները երկարավուն են, գորշ կանաչ, ծաղիկները մանր են, բաց մանուշակագույն։ Կորթինը լայնորեն օգտագործվում է շատ ժողովուրդների ազգային խոհանոցում։ Անտիկ ժամանակներից օգտագործվում է՝ որպես դեղաբույս։ Ընդգրկված է մի շարք երկրների դեղաբանական ցանկերում, հիմնականում՝ որպես հակաբակտերիալ և որդաթափ միջոց։

 

 

Ժողովրդական բժշկությունն օգտագործում է տախիկարդիայի, գլխապտույտի, գլխացավի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ցիստիտի, ռինիտի, մրսածության դեպքում։ Եթերային յուղն օգտագործվում է ստամոքսի հիվանդությունների բուժման համար։

Ծիթրոնից ստանում են հակասնկային ազդեցություն ունեցող կարվակռոլ նյութը։
Ըստ վերջին գիտնական հետազոտությունների՝ ծիթրոնի եթերային յուղը բարձրացնում է օգտակար չհագեցած ճրպաթթուների պարունակությունը գլխուղեղում և նվազեցնում է կենդանիների մոտ օնկոլոգիական հիվանդությունների հավանականությունը։



Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ հարգի է ծիթրոնի տերևներից պատրաստված թուրմը, որն ունի կապակցող, միզամուղ, քրտնամուղ, հականեխիչ ազդեցություն և խորհուրդ է տրվում օգտագործել աղիների բորբոքման, մարսողության խանգարումների, փսխումների դեպքում, և այլն։

Թուրմի պատրաստման եղանակը

  • 3 թ/գ մանրացրած հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Համաձայնեցրեք բուժող բժշկի հետ։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը