Մի քանի պարզագույն հնարք, որի շնորհիվ սոխ մաքրելիս աչքերը չեն ցավի

Դիտումներ 330
Մի քանի պարզագույն հնարք, որի շնորհիվ սոխ մաքրելիս աչքերը չեն ցավի

Բոլորս էլ գիտենք, որ կերակուր պատրաստելու ընթացքում, սոխ կտրատելը այդքան էլ հաճելի գործընթաց չէ։

Կիսվում ենք Ձեզ հետ պարզ մեթոդներով, որոնք կիրառելով, սոխ կտրատելու ընթացքում և ոչ մի արցունք չի թափվի Ձեր աչքերից։

Որպեսզի այս տհաճ պրոցեսից խուսափեք կարող եք հետևել հետևյալ խորհուրդներին. Որպեսզի սոխ մաքրելիս աչքերը չարցունքոտվեն, հարկավոր է այն մաքրել հոսող ջրի տակ, կամ պարզապես թրջել դանակը:

 

 

Մեկ այլ տարբերակ է նաև սոխը մաքրելուց առաջ սառնարանում մի քանի րոպե թողնելն է, այս կերպ նրա մեջ առկա հյութը կսառի և չի ցավեցնի աչքերը:

Լավ տարբերակ է նաև բերանում ջուր հավաքելը: Բերանում ջուր հավաքեք և պահեք այն մինչև սոխը կտրատելու գործընթացի ավարտը։

Իսկ որպեսզի դանակից սոխի կամ ձկան հոտ չգա, անհրաժեշտ է այն տրորել աղով կամ ձեթով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը