Մի քանի արդյունավետ բնական միջոց՝ ինչպես պայքարել շոգի պատճառով առաջացող այտուցների դեմ

Դիտումներ 424

Մի քանի արդյունավետ բնական միջոց՝ ինչպես պայքարել շոգի պատճառով առաջացող այտուցների դեմ

Ամռան շոգ եղանակին այտուցները բավական հաճախակի հանդիպող խնդիր են դառնում՝ առաջացնելով շատ տհաճ զգացողություններ։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս պարզ ու հասանելի բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այտուցներից և չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։



1 ճաշի գդալ հապալասենու չորացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, այնուհետև քամել, բաժանել երեք մասի և խմել օրվա ընթացքում։

2-3 թեյի գդալ քիմիոնի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մեկ ժամ թրմել, այնուհետև քամել, բաժանել մի քանի մասի և խմել օրվա ընթացքում։
2 ճաշի գդալ մասուրի չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 8 ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև խմել որպես թեյ։



1 ճաշի գդալ ծովի աղը լուծել մի բաժակ սառը ջրում, այնուհետև մաքուր թանզիֆը թրջել ստացված լուծույթով և դնել սրունքներին։ Այս կոմպրեսը հարկավոր է թողնել 20-30 րոպե։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում այտուցները պայմանավորված են լինում բավական լուրջ առողջական խնդիրներով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը



Ամենաընթերցվածը