Մի քանի արդյունավետ և կարևոր միջոց՝ հարբուխի ախտանշանները մեղմելու համար

Դիտումներ 215

Մի քանի արդյունավետ և կարևոր միջոց՝ հարբուխի ախտանշանները մեղմելու համար

Հարբուխը   ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար սեզոնային բնույթ է կրում և առավել հաճախ զարգանում է տարվա ցուրտ եղանակներին, սակայն  այն կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին և ամառը ևս բացառություն չէ:  

Այս հիվանդությունը կարող է դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով, սակայն շատ հաճախ մարդիկ պարզապես անուշադրության են մատնում խնդիրը՝ շարունակելով վարել սովորական կենսակերպ:  

 



Հարբուխի ախտանշաններից ազատվելու համար մարդիկ հաճախ ընդունում են հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ խնդրի դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով, որոնք շատ ավելի անվտանգ են ու հասանելի։ Ավելին այս բնական միջոցներն իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին, իսկ որոշ դեպքերում կարող են անգամ ավելի արդյունավետ լինել, ուստի մինչ դեղատնային միջոցներ կիրառելը կարելի է նախ փորձել բուժվել դրանց օգնությամբ։

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել այս հիվանդության տհաճ ախտանշաններն ու զգալիորեն կարագացնեն ապաքինման գործընթացը։

 



1 ճաշի գդալ երիցուկի չորացրած ծաղիկները թրմել մի բաժակ եռման ջրում,  դնել թույլ կրակին ու եփել 10 րոպե: Թողնել թուրմը մի փոքր սառչի, այնուհետև քամել, քաղցրացնել մեղրով և խմել:
1 սմ երկարությամբ կոճապղպեղի արմատը մանրացնել, ավելացնել մի պտղունց դարչին, 1 թեյի գդալ սև թեյ և եռման ջուր, այնուհետև 5 րոպե դնել խառնուրդը թույլ կրակին և թրմել ևս 10 րոպե թերմոսի մեջ: Պատրաստի ըմպելիքը հարկավոր է քաղցրացնել մեղրով, ավելացնել մի շերտ կիտրոն և խմել:
Մեկական ճաշի գդալ ազնվամորու չորացրած հատապտուղներին ու չորացրած մասուրին ավելացնել եռման ջուր, ամբողջ գիշեր թրմել թերմոսի մեջ, այնուհետև խմել որպես թեյ:


Այս բնական միջոցները շատ արդյունավետ են հիվանդության զարգացման սկզբնական շրջանում տհաճ զգացողությունները մեղմելու համար, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:  



Ամենաընթերցվածը