Մեղր և քրքում. ինչպես դրանցից բնական հակաբիոտիկ պատրաստել տանը
Այս բնական հակաբիոտիկն ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն, սպանում է բակտերիաները և ցանկացած վարակ:
Առավելությունն այն է, որ, ի տարբերություն այլ հակաբիոտիկների, այն ոչ մի կողմնակի ազդեցություն չի ունենում աղիների և մարսողական համակարգի վրա, ինչը նշանակում է, որ այն լիովին անվտանգ է։
Քրքումը պարունակում է ակտիվ միացություններ՝ ավելի քան 150 բուժիչ հատկություններով, այդ թվում՝ հակաքաղցկեղածին, հակաբորբոքային և հակաօքսիդանտ:
Մեղրի և քրքումի համադրությունն օգտագործելը կբարելավի ձեր մարսողությունը և կավելացնի աղիքներում օգտակար բակտերիաների քանակը:
Բաղադրությունը․
100 գ մեղր
1 ճ․գ. քրքումի փոշի
Բոլոր բաղադրիչները խառնել մինչև համասեռ զանգված ստանալը և լցնել ապակե տարայի մեջ։
Մրսածության ախտանիշները նկատելուց հետո այս դեղամիջոցն ընդունեք հետևյալ կերպ.
1-ին օր՝ կես թեյի գդալ ամեն ժամը մեկ։
2-րդ օր՝ կես թեյի գդալ 2 ժամը մեկ։
3-րդ օր՝ կես թեյի գդալ օրական 3 անգամ։
Ցանկալի է դեղը կուլ չտալ, թող այն լուծվի բերանում։
Եթե դրա համը ձեզ դուր չի գալիս, ապա խառնուրդին միշտ կարող եք տաք կաթ կամ թեյ ավելացնել։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։