Ընդամենը սոխ և քացախ է պետք, որպեսզի մաշկը մաքրեք այս հետքերից

Դիտումներ 399

Ընդամենը սոխ և քացախ է պետք, որպեսզի մաշկը մաքրեք այս հետքերից

Ձեզ անհրաժեշտ է՝⠀

2 ճ.գ. սոխի հյութ

2 ճ.գ. քացախ 9%-անոց

Խառնեք նշված բաղադրիչները և լցրեք զանգվածը շագանակագույն ապակյա դեղագործական շշի մեջ։ Ամեն օր քսեք միջոցը խնդրահարույց հատվածներին, և դրանք կվերանան մի քանի շաբաթից։ Ամենակարևոր կանոնը (ինչպես ցանկացած բուժման դեպքում) կանոնավորությունն ու հետևողականությունն է։



Ինչպե՞ս ազատվել պզուկներից. Լավ խնամեք ձեր մաշկը՝ այս պարզ միջոցներով

Լվացեք ձեր դեմքը օրը երկու անգամ։ Առավոտյան և երեկոյան անպայման լվացեք դեմքը տաք ջրով։ Տաք ջուրը բացում է ծակոտիները և նպաստում է դեմքի մաքրմանը:

Անպայման լվացեք ձեր ձեռքերը։

Դեմքը լվանալուց առաջ անպայման լվացեք ձեռքերը, քանի որ դրանք պարունակում են ճարպ և կեղտ։

Շաբաթը մեկ անգամ շերտազատեք դեմքը: Այն կօգնի ազատվել մահացած մաշկից, ինչպես նաև կմաքրի ծակոտիները։

 

 

 

 

Քնելուց առաջ անպայման հեռացրեք դիմահարդարումը։ Երբեք մի գնացեք քնելու դիմահարդարմամբ, քանի որ այն խցանում է ծակոտիները: Սա կարող է հանգեցնել պզուկների առաջացմանը:

Փորձեք ձեռքերով չդիպչել դեմքին։ Ձեռքերը բակտերիաների բուծման վայր են: Ձեռքերով դիպչելով դեմքին՝ դուք պարզապես հսկայական քանակությամբ բակտերիաներ եք փոխանցում դեմքին։



Պարբերաբար լվացեք ձեր բարձի երեսը: Բարձի երեսի փոշին կարող է հանգեցնել սև կետերի առաջացմանը։ Լվացեք ձեր բարձի երեսը շաբաթը մեկ անգամ:

Բավականաչափ ջուր խմեք։ Ջուրը մաշկին առողջ տեսք է հաղորդում։ Այն նաև հեռացնում է տոքսիններն օրգանիզմից։

Դիտարկեք ձեր սննդակարգը. Կերեք բանջարեղեն, մրգեր, սպիտակուցներ, ամբողջական ցորենի ձավարեղեն, ընկույզ, սերմեր, առողջ ճարպեր: Սա կօգնի ազատվել պզուկներից։

 

 

Զբաղվեք սպորտով և մի նյարդայնացեք․ Պզուկներից ազատվելու հիանալի միջոց են վարժությունները, քանի որ դրանք ազատում են մեզ սթրեսից: Ցավոք սրտի, շատ մեծահասակներ և երեխաներ սթրեսի են ենթարկվում, և սա ուղիղ ճանապարհ է դեպի պզուկներ: Այնպես որ աշխատեք չնյարդայնանալ, և դուք միշտ մաքուր մաշկ կունենաք։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը