Մասնագետները պատմել են, թե որ մթերքներն են արագացնում ծերացման գործընթացը
Դիտումներ 507
Օրգանիզմում հայտնվելով՝ այս մթերքները վատ են ազդում անոթների վրա և հանգեցնում են արյան հոսքի վատթարացման։
Ահա թե ինչպես են առաջանում բացասական հետևանքներ՝ տարբեր առողջական խնդիրների, ինքնազգացողության և ծերացման նշանների վաղաժամ ի հայտ գալու տեսքով։
Այնպիսի մթերքները, ինչպիսիք են արագ սնունդը, յուղոտ մթերքները, տապակած մթերքները, մարգարին պարունակող կերակուրները և տրանս ճարպերով լցված պահածոյացված մթերքները զգալիորեն մեծացնում են սրտի հիվանդության վտանգը։ Նման մթերքներից բաղկացած դիետան վատ է անդրադառնում անոթների ու արյան վրա։
Վերամշակված միսը, վերամշակված մթերքները, սուրճը և աղի ավելցուկը հանգեցնում են ջրազրկման, ինչը հրահրում է մաշկի արագ ծերացումը։
Համեմունքները, նորմայից ավել սպառվելու դեպքում, լայնացնում են արյունատար անոթները և խթանում մաշկի տարիքային փոփոխությունները։
Ամենաընթերցվածը