Մարսողությունը բարելավելու արդյունավետ բնական միջոցներ

Դիտումներ 217

Մարսողությունը բարելավելու արդյունավետ բնական միջոցներ

Մարդու մարսողական համակարգը շատ կարևոր նշանակություն ունի ամբողջ օրգանիզմի համար, քանի որ այս համակարգի ճիշտ աշխատանքի շնորհիվ են օրգաններն ու հյուսվածքները ստանում անհրաժեշտ սննդարար նյութերն ու էներգիան։


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից երեքը, որոնք կօգնեն բարելավել մարսողական համակարգի աշխատանքն ու վերականգնել աղիների միկրոֆլորան։



100 գրամ հալվեի տերևները մսաղացով մանրացնել, ստացված խյուսը լցնել 1 լիտր տարողությամբ տարայի մեջ, այնուհետև ավելացնել 1 բաժակ շաքարավազ, տարան փակել կափարիչով ու թրմել 3 օր։ Երեք օր անց ավելացնել խառնուրդին 200 գրամ կարմիր գինի և թրմել ևս մեկ օր։ Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական մեկ ճաշի գդալ քնելուց առաջ։

1 ճաշի գդալ չորացրած մատնունուն ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին, եփել 15 րոպե, այնուհետև թրմել եփուկը ևս 8-10 ժամ։ Ստացված եփուկը հարկավոր է ընդունել ուտելուց առաջ օրական 3 անգամ երկուական ճաշի գդալ։



Խառնել տասական գրամ արևածաղկի սերմերը, դդմի սերմերը և հունական ընկույզը, ստացված խառնուրդին ավելացնել 3 ճաշի գդալ մեղր ու լավ խառնել։ Այս համեղ դեղամիջոցը հարկավոր է ընդունել ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ դրանք զուտ պրոֆիլակտիկ միջոց են և չեն կարող փոխարինել դեղորայքին։ 

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:



Ամենաընթերցվածը