Մարդու մոտ քրտինքի հոտը կարող է փոխվել այս հիվանդության պատճառով

Դիտումներ 663

Մարդու մոտ քրտինքի հոտը կարող է փոխվել այս հիվանդության պատճառով

Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան հարցազրույցներից մեկում խոսել է քրտինքի հոտի փոփոխության պաթոլոգիական պատճառների մասին։

Էնդոկրինոլոգ Պավլովան խորհուրդ տվեց մեծ ուշադրություն դարձնել քրտինքի հոտին և հատկապես դրա փոփոխությանը, քանի որ այն կարող է ազդարարել առողջական խնդիրների մասին։ Օրինակ, այն դեպքում, երբ նման հոտը հանկարծակի շատ ուժեղ է դառնում, կարելի է ենթադրել հորմոնալ փոփոխություններ։

«Օրինակ, եթե կինը նկատում է, որ իր քրտինքի հոտը փոխվել է, դարձել սուր, դա ամենից հաճախ վկայում է անդրոգենների (արական սեռական հորմոնների) մակարդակի բարձրացման մասին: Եթե ​​տղամարդու քրտինքի հոտն ավելի սուր է դարձել, քան նախկինում, դա կարող է վկայել նաև հորմոնալ անհավասարակշռության մասին»,- այս մասին ասել է էնդոկրինոլոգ Պավլովան։

 


Մասնագետը հավելեց, որ քրտինքի հոտի նման փոփոխության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

Պավլովան ասել է նաեւ, որ շաքարախտի պատճառով մարդու մոտ քրտինքի հոտը կարող է փոխվել։ Այս հիվանդությունը բնութագրվում է արյան շաքարի բարձր մակարդակով: Եթե ​​այն դառնում է շատ բարձր, ներքին օրգաններն այլևս չեն կարողանում հաղթահարել ավելորդ շաքարի մշակումն ու հեռացումը։ Այնուհետև գլյուկոզայի մի մասը կսկսի արտազատվել մարմնի կողմից մաշկի միջոցով` նրա քրտինքի ուղիներով:
Բժիշկը պարզաբանեց, որ քրտինքի քաղցր հոտը հաճախ է նկատվում 1-ին տիպի շաքարախտի դեպքում։
«Գոյություն ունի հիվանդության փուլ, երբ ավելցուկային գլյուկոզան վերածվում է սորբիտոլի, և հիվանդ մարդկանց մաշկը քաղցր հոտ է ստանում»,- կիսվել է փորձագետը։



Անիմաստ մի գնեք թանկ և քիմիական այս դեզոդորանտները․ Այս բաղադիչը վերացնում է քրտինքի տհաճ հոտը․ Բնական և արդյունավետ միջոց

Համաձայնեք, որ հակաքրտինքային միջոցները ոչ միշտ են արդարացնում մեր պահանջները, ավելին, նրանք պարունակում են նյութեր, որոնք փակում են քրտնարտադրության ուղիները՝ խախտելով նրանց նորմալ գործընթացը:

Այն նույնիսկ հետքեր չի թողնում հագուստի վրա:

 

 

Ինչպես պատրաստել բնական դեզոդորանտ

Անհրաժեշտ բաղադրիչները

  • 25 գ. սոդա
  • 15 գ. եգիպտացորենի օսլա
  • 30գ. կոկոսի յուղ
  • Եթերային յուղեր

 



Պատրաստման եղանակը

Սկզբում խառնեք սոդան օսլայի հետ: Սոդան, ի սկզբանե, համարվել է հոտի դեմ պայքարի ամենալավ միջոցը, այն վերացնում է բոլոր բակտերիաները: Օսլան արագ ներծծում է խոնավությունը, այդ պատճառով թևատակերը միշտ չոր կլինեն:

Ավելացրեք կոկոսի յուղ: Այն հալվում է 24 աստիճան տաքության դեպքում, այդ պատճառով միջոցը մաշկին քսելով՝ այն կհալվի և սահուն կլինի:

Կարելի է նաև ավելացնել կիտրոնի եթերային յուղ: Հիշեք, այդ հոտը ուղեկցելու է ձեզ ողջ օրվա ընթացքում, այնպես որ ձեզ համար հաճելի հոտ ընտրեք:

Ստացված զանգվածը լցրեք տարայի մեջ, լավ թափահարեք, և այն պահեք սառնարանում:

Ձեր ձեռքերով պատրաստած հակաքրտինքային միջոցն անվնաս է, և չի խանգարում օրգանիզմում կատարվող բնական գործընթացներին:

Իհարկե պետք է հարմարվել նրան, բայց արդյունքը քեզ հաճելիորեն կզարմացնի:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը