Մանդարինը ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, որոնցից մեկը շաքարի մակարդակի նվազեցումն է
Մանդարինի հայրենիքը Չինաստանն է: Բոլոր ցիտրուսազգիներից մանդարինն ամենացրտադիմացկունն է: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են բոլոր այսքան շատ սիրում ցիտրուսային մրգերը: Պատասխանը շատ պարզ է՝ դրանք շատ օգտակար են, օրգանիզմը պահանջարկ ունի:
Մեկ մանդարինը 38-45 կալորիա է պարունակում։
Մանդարինը վիտամին A է պարունակում, որը հարկավոր է աչքերի, մաշկի համար։
Մանդարինի կեղևի եփուկն օգնում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելուն: Դրա համար 3 մանդարինի կեղևը եռացնում են 10 րոպե` 1 լ ջրի մեջ: Եփուկն առանց քամելու պետք է դնել սառնարանը ու ընդունել ամեն օր:
Մանդարինի հյութով բուժում են մաշկային հիվանդությունները. թարմ հյութը սպանում է սնկերը. մաշկն ու եղունգները բուժելու համար պտղամսով կամ էլ կեղևով կարելի շփել սնկով ախտահարված մասերը:
Սակայն նաև կան հակացուցումներ, որոնց մասին պետք է տեղյակ լինենք։ Մանդարինը կարող է գրգռել երիկամներն ու ստամոքսի ու աղիքների լորձաթաղանթը:
Ուստի, ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների, գաստրիտների ու ստամոքսի բարձր թթվայնության, հաստ աղիքի բորբոքման ու աղիքների բորբոքային հիվանդությունների սրացման, խոլեցիստիտի ու սուր նեֆրիտի դեպքում խորհուրդ չի տրվում առաջարկված միջոցները կիրառել: