Մակարոն աղացած մսով, ձիթապտուղով և լոլիկով․ լիովին նորույթ և չտեսնված համ

Դիտումներ 484

Մակարոն աղացած մսով, ձիթապտուղով և լոլիկով․ լիովին նորույթ և չտեսնված համ

Եթե ​​սառնարանում ունեք   տապակած կամ խաշած մսի  մնացորդներ, ինչպես նաև երշիկեղեն, ապա այս ընթրիքը միանշանակ ձեզ համար է: Մի քանի ձիթապտուղ, լոլիկ  և   մակարոնեղեն և այո, ձեզ հարկավոր է փոքր ինչ սխտոր։

Բաղադրիչներ
400 գ․ ցանկացած մակարոնեղեն,
400 գ․  երշիկ կամ մսի կտորներ,
1 բանկա (400 գ) ձիթապտուղ,
200 գ լոլիկ,
 սխտոր,  
40 գ կարագ,
20 գ բուսական յուղ,
աղ,
թարմ աղացած սև պղպեղ։



Պատրաստումը՝

 
Սկզբում մակարոնեղենը դնել եռման՝ մեծ (4-5 լ) կաթսայի մեջ եռացնել ջուրը, աղ, ավելացնել սպագետի, խառնել և եփել։


 
Հաջորդիվ կլպել սխտորը և կտրատել 4-5 մմ հաստությամբ շերտերով։ Լոլիկը կիսով չափ կտրատում ենք։
 
Երշիկի կամ մսի բոլոր մնացորդները կտրատել փոքր մասերի բաժանելով։



 
Խորը տապակի մեջ տաքացնել  խառնուրդը, ավելացնել սխտորը և եփել  թույլ կրակի վրա 3 րոպե։ Ավելացնում ենք մսի ու երշիկի մնացորդները, դնում կրակին և    տապակում 2-3 րոպե։


 
Ավելացնել ձիթապտուղ և մի քիչ սպագետտի ջուր և եփ գալ 3 րոպե:
 
Մակարոնեղենը քամում ենք քամիկով և դնում սոուսով թավայի մեջ։ Անհրաժեշտության դեպքում ավելացնել լոլիկ, պղպեղ, աղ և մատուցել։



Ամենաընթերցվածը