Լյարդի մաքրում՝ մասուրով․ Այնքան համեղ է, որ չեք կարող պատկերացնել

Դիտումներ 1107

Լյարդի մաքրում՝ մասուրով․ Այնքան համեղ է, որ չեք կարող պատկերացնել

Լյարդը մաքրելու ևս մեկ պարզ և արդյունավետ ժողովրդական միջոց է մասուրը։ Վերցրեք երկու բուռ չոր մասուր, դրեք կաթսայի մեջ և լցրեք 0,5 լիտր տաք ջրով։

Թրմում ենք մոտ 12 ժամ, մասուրի թուրմը լցնում ենք բաժակի մեջ, մանրակրկիտ խառնում։

 

 

Խառնուրդը խմում ենք մեկ բաժակ առավոտյան դատարկ ստամոքսին, 20 րոպե հետո խմում ենք ևս մեկ բաժակ մաքուր մասուրի թուրմ։ Այս հեղուկը խմելուց հետո կարող եք նախաճաշել միայն մեկ ժամ հետո։



Մասուրի օգտակար հատկություններ, որոնք կզարմացնեն ձեզ

Մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր… սրանք մասուրն անփոխարինելի են դարձնում: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ մասուրն օգտագործվում է մի խումբ առողջական խնդիրների դեմ պայքարում: Այն մի քանի անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում, քան կիտրոնը:

Ինչ նյութերով է հարուստ մասուրը

B1, B2 վիտամիններ: Դրական ազդեցություն են ունենում արյունատար համակարգի վրա:

B6 վիտամինը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, նյութափոխանակության գործընթացը:

C վիտամինը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, օրգանիզմից դուրս բերում տոքսինները, հակաբակտերիալ ազդեցություն ունենում:

 

 

 

E վիտամինը հակաօքսիդանտ է, որն ամրացնում է անոթների պատերն ու իմունային համակարգը:

K վիտամինը կարգավորում է արյան մակարդելիությունը, անոթային համակարգի աշխատանքը, բարենպաստ ազդեցություն ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա:

P վիտամինն ամրացնում է անոթները, նպաստում C վիտամինի յուրացմանը:

Մասուրը հարուստ է այլ սննդարար նյութերով ևս՝ օրգանական թթուներ, պեկտին, հանքանյութեր՝ մագնիում, կալցիում, ֆոսֆոր:


Երբ է հարկավոր մասուր օգտագործել

Մասուրն օգնում է պայքարել շնչուղիների հիվանդությունների, բորբոքման, այլ հիվանդությունների դեմ: Դրա բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում նյութափոխանակության, միզասեռական, արյունատար համակարգերի աշխատանքի վրա: Մասուրն օգնում է արագացնել վերքերի, խոցերի ապաքինումը, պայքարել գաստրիտի դեմ:

Մասուրի արմատն օգտագործվում է նաև ոտքերի սնկային վարակի դեմ պայքարում:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը