Լոբիով շատ համեղ և չկրկնվող աղցանի բաղադրատոմս․ Պատրաստեք և վայելեք

Դիտումներ 15308

Լոբիով շատ համեղ և չկրկնվող աղցանի բաղադրատոմս․ Պատրաստեք և վայելեք

Ձեզ հարկավոր է․

- կարմիր լոբի՝ իրհյութի մեջ - 1 բանկա; 

- պահածոյացված եգիպտացորեն - 1 բանկա; 

- պանիր - 150 գ; 

- խաշած ձու - 3 հատ; 

- սխտոր - ըստ ճաշակի; 

- մայոնեզ - համտեսել; 

- աղ և պղպեղ - ըստ ճաշակի; 

- կանաչի- 2 բուռ: 

Լոբիի և եգիպտացորենի հեղուկը քամել և լցնել ամանի մեջ: Ձվերը քերել, սխտորը մանր կտրատել։ Ավելացնել ամանի մեջ։ Պանիրը քերել խոշոր քերիչով և ավելացնել այնտեղ։ Համեմել աղ, պղպեղով, ավելացնել մայոնեզ։ Աղցանը լցել աղցանի ամանի մեջ և շաղ տալ կանաչիները: Մատուցելիս խառնել։ 



Պաստրաստեք այս պահածոյացված լոբիով աղցանը ձմռան համար

Այս համեղ պահածոն կարող եք մատուցել առանձին կամ մակարոնի, կարտոֆիլի կամ մսի հետ միասին։

Բաղադրամասեր․

  • Լոլիկ
  • Պղպեղ
  • Գազար
  • Սոխ
  • Լոբի
  • Շաքարավազ
  • Աղ (սլայդով)
  • Բուսական յուղ
  • Քացախ

Նախ պատրաստեք լոբին։ Թրջել այն ամբողջ գիշեր սառը ջրում։ Օգտագործեք շատ ջուր, քանի որ լոբիները թրջվելու ընթացքում ուռչում են:

Լոբին եփել մինչև փափկի (մոտ 30 րոպե): Լոբիները քամում ենք քամիչի միջոցով։

Մաքրել սոխն ու գազարը։ Բուլղարական պղպեղից հեռացրեք սերմերը։ Լոլիկը քերել կամ անցկցնել մսաղացով։

Գազարը, պղպեղը և սոխը կտրատել փոքր խորանարդների։

Մթերքները ավելացրեք կաթսայի մեջ, որտեղ կա արդեն բուսայուղ։

Ավելացնել աղ և շաքարավազ։ Ամեն ինչ մանրակրկիտ խառնեք: Կաթսան կափարիչով փակել ու դրեք կրակին։



Բարձր ջերմության վրա բերեք եռման աստիճանի, այնուհետև կրակը նվազագույնի հասցրեք և ամեն ինչ միասին եփեք մեկ ժամ։

Ժամանակ առ ժամանակ բացեք կափարիչը և խառնեք աղցանը։ Եփելու վերջում համտեսել և անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ կամ շաքար։ Կաթսայի մեջ լցնել քացախը, խառնել և թողնել ևս հինգ րոպե։

 

 

Պատրաստի աղցանը շարել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ և փակել ստերիլ կափարիչներով։

Զարմանալի համեղ լոբի աղցան պատրաստ է:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը