Լնդերի արյունահոսությունից ազատվելու համար՝ լավագույն բնական միջոցը
Որպես կանոն լնդերն ամրապնդելու և արյունահոսությունից ազատվելու համար մասնագետները հատուկ դեղորայքային բուժում են նշանակում, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ ու շատ ավելի հասանելի բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել լնդերն ու ազատվել արյունահոսությունից և միաժամանակ չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։
Կարելի է նաև լնդերին ակնամոմի ոգեթուրմ քսել ու մի փոքր մերսել կամ պարզապես մի կտոր մեղրամոմը դանդաղ ծամել։ Ընդ որում՝ ոգեթուրմը կարելի է գնել դեղատնից։
Թողնել հեղուկը սառչի, այնուհետև քամել ու օգտագործել օրվա ընթացքում բերանի խոռոչի ողողումների համար։
Բերանի խոռոչի ողողումների համար կարելի է օգտագործել նաև սպիրտային ոգեթուրմը, որը վաճառվում է դեղատներում։ Պարզապես հարկավոր է 1 թեյի գդալ ոգեթուրմը լուծել մի բաժակ եռացրած գոլ ջրում և օգտագործել լուծույթը ողողումների համար։
1 ճաշի գդալ մանրացրած կաղնու կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե, այնուհետև քամել։ Ստացված թուրմն օգտագործել առավոտյան ու երեկոյան ատամները լվանալուց հետո բերանի խոռոչը ողողելու համար։
3 ճաշի գդալ չորացրած դեղատնային երիցուկի ծաղիկներին ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել մեկ ժամ, այնուհետև թուրմը քամել ու օգտագործել օրական երկու անգամ բերանի խոռոչը ողողելու համար։
Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: