Լավաշով պատրաստված խորտիկներ

Դիտումներ 412

Լավաշով պատրաստված խորտիկներ

Սովորական բարակ լավաշից կարելի է միանգամից 3 համեղ խորտիկներ պատրաստել: Միջուկը կլինի տարբեր՝ շպռոտից մինչև կորեական գազար: Խորտիկները պատրաստվում են արագ և ավելի արագ վերջանում:

Ձվով և շպռոտով խորտիկների համար բացի այս երկոսից վերցնում ենք նաև կոշտ և հալաց պանիրներ և կանաչ սոխ:

Լավաշի վրա քսել հալած պանիր և ցանել վրան քերած պանիր: Ավելացնել 2-րդ լավաշը, վրան քսել հալած պանիր, հետո քերում ենք լավաշի վրա խաշած ձուն, վրան դնում ենք շպռոտները և ավելացնում ենք սոխը: Փաթաթում ենք ռուլետը, սառեցնում և մատուցում:

Նույն ձևով պատրաստում ենք 2-րդ ռուլետը՝ հավով և կորեական գազարով: Միայն թե այս անգամ սկզբում լավաշի վրա դնում ենք  հավի շոգեխաշած կրծքամիսը, ապա կորեական գազարը:

Եվ վերջում ամենահամեղ ռուլետը՝ վիչինայով և  մարինացված վարունգներով: Պատրաստվում է շատ հեշտ ձևով, լավաշի վրա քսում ենք հալած պանիրը իսկ վիչինան ու վարունգները բլենդերով մանրացնում ենք: Ստացված զանգվածը լցնում ենք լավաշի վրա և փաթաթում ռուլետը:

  Բարի ախորժակ



Ամենաընթերցվածը