Լավաշով կարկանդակներ

Դիտումներ 225

Լավաշով կարկանդակներ

Կարկանդակների համար խմոր պատրաստել ոչ բոլորն են սիրում և դրա համար էլ հազվադեպ են կարկանդակներ պատրաստում, այսինքն չէին պատրաստում մինչև նոր, ավելի հեշտ, ծույլ կարկանդակների պատրաստման բաղադրատոմսի հայտնվելուց առաջ:

Հյութեղ միջուկը լցնում ենք լավաշի մեջ և 10րոպեից արդեն խրթխրթան ծրար կարկանդակները պատրաստ են:

1լավաշի համար մեզ անհրաժեշտ է՝

150գ հավի կրծքամիս 

1կապ կանաչ սոխ

մի քանի տերև բազիլիկ

լոլիկ

100գ պանիր

3ճ/գ թթվասեր

մի ատամիկ սխտոր

աղ, պղպեղ և համեմունքներ ըստ ճաշակի

50 գրամ կաթ

2 ձու



Հավի ֆիլեն, պանիրը և լոլիկը կտրատել բարակ շերտերով։ Սոխն ու բազիլիկը դանակով կտրատել։ Արագ պատրաստել սոուս՝ թթվասերից, սխտորից  և համեմունքներից և լավ խառնել: 

Բարակ լավաշը   կտրել 14 սանտիմետր լայնությամբ շերտերով

Վրան քսում ենք միջուկը, փաթաթում եռանկյունու մեջ ու եռանկյունիները թաթախում ձվի ու կաթի խառնուրդի մեջ։ Մնում է միայն ծույլ կարկանդակները արագ տապակել թավայի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

 Նման ծրարների միջուկը կարելի է շատ տարբեր պատրաստել՝ մսից մինչև ցանկացած նրբերշիկ։



Ամենաընթերցվածը