Լավագույն 5 մրգերը շաքարային դիաբետի ժամանակ

Դիտումներ 17945

Լավագույն 5 մրգերը շաքարային դիաբետի ժամանակ

Խնձոր

 

 

Խնձորն օրգանիզմն ապահովում է վիտամին C-ով

Բացի այդ, այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են քրոնիկ հիվանդությունների, այդ թվում նաև շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկի՝ բորբոքումների դեմ։ 

 

Տանձ 

 

 

Այս միրգը հարուստ է  A, B1, B2, C, E վիտամիններով, բջջանյութով, օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի քանակը: Սրանք օգնում են խոլեստերինի  քանակի իջեցմանը, ամրացնում են իմուն համակարգը, լավացնում մարսողական համակարգի գործնեությունը: Բացի այդ տանձը քիչ ածխաջուր է պարունակում, որն էլ կարևոր է դիաբետի ժամանակ: Տանձը դանդաղեցնում է ուտելուց հետո արյան մեջ շաքարի կլանման արագությունը։

 



 

Բալ

 

 

Բալի գլիկեմիկ ինդեքսը 22 է։ Այն հարուստ է վիտամին C-ով, երկաթով, կալիումով, ֆոլաթթվով, հակաօքսիդանտներով ու բջջանյութով։ Բալը պարունակում է նաև դիաբետիկներին օգտակար անտոցիաններ, որոնք օգնում են նվազեցնել շաքարի քանակը արյան մեջ շնորհիվ ինսուլինի արտադրության մեծացման:

 

Թուրինջ

 

 



Շատ մասնագետների կարծիքով, թուրինջը ամենահակադիաբետիկ միրգն է շնորհիվ նարինգենին նյութի, որը բարձրացնում է դիաբետիկների ընկալունակությունը սեփական ինսուլինի նկատմամբ, կարգավորում է խոլեստերինի մակարդակը և օգնում քաշ կորցնել: Ցածր գլիկեմիկ ինդեքսը, վիտամին C-ն և P-ն, բջջանյութը դարձնում են այն անփոխարինելի միրգ:

 

 

Կիվի

 

 

Այս միրգը հարուստ է վիտամին C-ով ու կալիումով, ինչի շնորհիվ կարող է հիանալի հավելում լինել հիմնական սննդակարգին։ Ավելին՝ գիտնականները խորհուրդ են տալիս կիրառել կիվին շաքարային դիաբետի կանխարգելման կամ դրան բնորոշ ախտանշանները մեղմելու համար, ուստի այն կարող է շատ օգտակար լինել շաքարային դիաբետով հիվանդների համար։



Ամենաընթերցվածը