Լահմաջո․ Պահպանեք այս բաղադրատոմսը, այն տնական և համեղ լահմաջո պատրաստելու ամենալավ տարբերակն է

Դիտումներ 1242

Լահմաջո․ Պահպանեք այս բաղադրատոմսը, այն տնական և համեղ լահմաջո պատրաստելու ամենալավ տարբերակն է

Տան պայմաններում կարող եք պատրաստել շատ համեղ լահմաջո։ Շնորհիվ Xohanoc.am-ի առաջարկած այս բաղադրատոմսի, այն ձեզ մոտ շատ հեշտությամբ կստացվի։

 

 

Պարզ բաղադրատոմս, բայց համեղ արդյունք։ Տնական լահմաջո պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր



Խմորի համար ՝

700-800 գրամ ալյուր,
1 թեյի գդալ խմորիչ,
0,5 թեյի գդալ շաքարավազ,
100-150 մլ գոլ ջուր,

Միջուկի համար ՝

0,5 կգ տավարի միս
1 մեծ պճեղ սխտոր,
2 հատ միջին չափի լոլիկ,
1 գլուխ սոխ,
4 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
1 հ. աղացած կանաչ պղպեղ
1/2 բ. մաղադանոս
1/2 բ. թարմ անանուխի տերևներ
1/2 թ.գ. աղացած չաման
2 ճ.գ. կարագ
աղ, սև և կարմիր պղպեղ
3 ճ.գ. բուսայուղ

 

Պատրաստման եղանակը

 



Պատրաստենք խմորը։ Խմորիչն ու շաքարավազը խառնեք, ավելացրեք մի քիչ գոլ ջուր, խառնեք և դրեք տաք տեղ մոտ 20 րոպեով: Այնուհետև ավելացրեք մնացած գոլ ջուրը, ալյուրը, ձեռքով խառնեք: Պետք է ստացվի փափուկ խմոր:

Խմորի վրա բուսայուղ քսեք, ծածկեք և դրեք տաք տեղ: Թողեքլ 1 ժամ հանգստանա: Բացելուց հետո խմորը պետք է 2 անգամ մեծացած լինի: Խմորը կտրատեք փոքր գնդերի։ Սեղանի վրա ալյուր ցանեք, շարեք գնդերը, ծածկել սրբիչով:

Միջուկը պատրաստելու համար հարկավոր է սոխը և սխտորը աղալ: Տապակի մեջ հալեցնել կարագը և 2-3 ր. տապակել սոխի և սխտորի խառնուրդը: Կանաչին (մաղադանոսն ու անանուխը) լվանալ, մանր կտրտել:

տարայի մեջ խառնել միսը, աղը և պղպեղները, չամանը, կիտրոնի հյութը, լոլիկը, աղացած կանաչ պղպեղը, սոխի ու սխտորի խառնուրդը և կանաչին:

Գնդերը գրտնակով բացել 5-8 մմ, վրան բուսայուղ քսել: Դնել ջեռոցի տապակի վրա:

 


Ձեռքով կամ գդալի օգնությամբ տարածել մսի խառնուրդը և դնել նախապես տաքացրած ջեռոցը:



Ամենաընթերցվածը