Մթերքներ, որոնք պայքարում են շաքարային դիաբետի դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեկան մոտ 2 միլիոն մարդ մահանում է շաքարախտից և դրա բարդություններից։ Չբուժվելու դեպքում շաքարախտը հանգեցնում է տարբեր տեսակի բարդությունների՝ աստիճանաբար քայքայելով առողջությունը։
1. Սխտոր
Սխտորի բուժիչ հատկությունները վաղուց հայտնի են, սակայն գլյուկոզայի մակարդակն իջեցնելու նրա ունակությունը բացահայտվել է միայն վերջերս։ Սխտորը պարունակում է այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսին է ալիցինը, որը մեծացնում է ինսուլինի արտադրությունն օրգանիզմում։
Այն վերահսկում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և նվազեցնում շաքարախտի զարգացման ռիսկը: Խորհուրդ է տրվում օրական 1-2 պճեղ սխտոր օգտագործել։
2. Էլեմպանի արմատ
Այս հզոր գործիքը մեծացնում է ինսուլինի արտադրությունը և բարձրացնում օրգանիզմի իմունային կարողությունները։ Այս բույսի արմատով թեյի կանոնավոր օգտագործումն օգնում է վերահսկել շաքարախտը։
3. Կոճապղպեղ
Կոճապղպեղը կարող է նաև հզոր դաշնակից լինել արյան բարձր շաքարի դեմ պայքարում։ Պարզապես օգտագործեք այն պարբերաբար, բայց փոքր քանակությամբ:
4. Ժենշեն (Женьшень)
Բոլոր հատկությունների շարքում, որոնք ունի ժենշենը, ամենակարևորը արյան մեջ գլյուկոզայի մակարդակն իջեցնելու ունակությունն է։
5. Երիցուկ
Երիցուկը շատ կարևոր դեղաբույս է մեր օրգանիզմի համար, քանի որ այն ունի նաև արյան շաքարը հեռացնելու հատկություն՝ բացի լյարդը մաքրելուց և նյարդային համակարգը հանգստացնելուց:
Ամեն անգամ ուտելուց հետո խորհուրդ է տրվում խմել երիցուկի թեյ։
6. Եղեսպակի թեյ
Եղեսպակի թեյը դետոքսիկացնում է լյարդը, վերահսկում է արյան շաքարի մակարդակը, բարելավում է ինսուլինի արդյունավետությունը, նվազեցնում է քաղցրավենիքի հանդեպ հակումը:
7. Դարչին
Այս համեմունքն ունի զարմանալի հատկություններ, որոնք կարող են արյան շաքարի մակարդակը պահել նորմայի սահմաններում:
Դարչինի ամենօրյա օգտագործումը օգնում է նվազեցնել արյան մեջ գլյուկոզի և խոլեստերինի մակարդակը:
8. Սամիթ
Այն պարունակում է մի քանի նյութեր, որոնք օգնում են նվազեցնել արյան գլյուկոզայի մակարդակը։ Խորհուրդ է տրվում օգտագործել թարմ սամիթ՝ այն ավելացնելով ձեր ուտեստներին, ինչպես նաև թեյ խմել սամիթի սերմերով։
Նախքան այս դեղաբույսերից մեկով կամ մի քանիսի բուժումը սկսելը, խոսեք ձեր բժշկի հետ: