Կռահու՞մ եք սա ինչի չիր է

Դիտումներ 481

Կռահու՞մ եք սա ինչի չիր է

Որակյալ չիր պատրաստելու համար անհրաշեշտ են  մաքուր, առողջ և տեխնիկական հասունության շրջանում գտնվող մրգեր: Չորացման համար անհրաժեշտ հումքը պետք է հավաքել ծառերի վրայից: Պտուղների արտաքին մակերեսին չպետք է լինի կարկտահարության կամ հիվանդության հետքեր: Բերքահավաքից հետո հումքի պահելու ժամկետը չպետք է գերազանցի ծիրանի և դեղծի համար` 12 ժամ, սալորի, թզի համար` 1 օր, տանձի և խնձորի վաղահաս սորտերի համար 2, իսկ ուշահաս սորտերի համար 7 օր, որից հետո կատարում են հետևյալ գործողությունները` հումքի լվացում, տեսակավորում, կտրատում: Խորհուրդ է տրվում տանձի, դեղծի և խնձորի կտրատված պտուղները ընկղմել լիմոնաթթվի 0,5% -ոց լուծույթի մեջ, որը հնարավորություն կտա զերծ մնալ գունափոխությունից:


Դեղձ

Դանակով կտրել, բաժանել երկու կամ չորս մասի և հեռացնել կորիզը: Բարձրորակ չիր է ստացվում, եթե հեռացվում է նաև մաշկը, որը կարելի է կատարել մեխանիկական և քիմիական եղանակով (չկտրված պտուղները լցվում են 0,4-0,5% -ոց կաուստիկ սոդայի եռացրած լուծույթի մեջ և պահվում երկու րոպե, այնուհետև քամվում և լվացվում է հոսող ջրի տակ): 

Սալոր

Սալորի մեծ և կլոր սորտերը անհրաժեշտ է կտրել դանակով և հեռացնել կորիզը, իսկ մնացած սորտերը չեն կտրատվում և չորացվում են կորիզով: 

Տանձ և խնձոր

Տանձից և խնձորից լավ չիր է ստացվում, եթե կեղևը լինում է մաքրված: Կեղևը դանակով մաքրելուց հետո անհրաժեշտ է տանձը կտրատել երկու, կամ չորս մասի և հեռացնել հնդերը: 

 



Խնձորը կարելի է կտրատել երկայնական երկու կամ չորս մասի և լայնական` մինչև 10 մմ հաստությամբ: 

Հումքի ջրախաշումը.-Որոշ մրգերի չորացման պրոցեսի համար մրգերը անհրաժեշտ է ենթարկել ջրախաշման: Այդ մրգերից է սալորը: Ջրախաշման համար անհրաժեշտ է պատրաստել կաուստիկ սոդայի 0,3-0,5% –ոց լուծույթ, այն եռացնել և այդ լուծույթի մեջ ընկղմել (որևէ արհեստական ցանցի օգնությամբ) սալորը մեկ րոպե տևողությամբ, որից հետո լվանալ հոսող ջրի տակ: 
 

Հումքի ծխահարում. - Գրեթե բոլոր բաց գույնի մրգատեսակները (ծիրան, դեղձ, տանձ, թուզ, խնձոր) չորացման ընթացքում գունափոխվում և մգանում են՝ կորցնելով ապրանքային տեսքը, այդ կանխելու համար կատարվում է հումքի սուլֆիտացիա, որը կատարվում է երկու եղանակով` չոր և խոնավ: Շաղ տալ շաքարավազ։

 



Չոր եղանակով սուլֆիտացման դեպքում հումքը նախապատրաստական փուլերը անցնելուց հետո փռվում է հավասարաչափ (միջուկով դեպի վերև) ցանցավոր ընդկալների վրա և տեղադրվում հերմետիկ խցերում, այնուհետև մետաղյա թասի մեջ պատրաստել կրակ, վրան լցնել ծծումբ և տեղադրել խցի մեջ: Ծծմբի քանակությունը պետք է լինի 4-5գ` 1 կգ հումքի հաշվով: Հումքը ծծմբի գազային միջավայրում պահել մինչև 5 ժամ: 

Խոնավ եղանակով սուլֆիտացման դեպքում անհրաժեշտ է հումքը ընկղմել 0,3-ոց ծծմբաթթվային անհիդրիդի լուծույթի մեջ և պահել մինչև 3 րոպե: 

Իսկ ձմերուկի չիրը պատրաստում են այսպես ՝ 

Բաղադրամասեր

Ձմերուկի չիր

  • 1 կգ ձմերուկի կեղև,

  • 1,2 կգ շաքարավազ,

  • 750 մլ ջուր

Պատրաստման եղանակը

  • Կեղևից մաքրել վերևի մասի կանաչ գույնի կեղևը: Մաքրված կտորները լավ լվանալ և կտրատել քառակուսիկների։

  • Լցնել ամանի մեջ, ավելացնել ջուր և եռացնել։ Եռալուց հետո եփել 10րոպե, անընդհատ փրփուրը մաքրելով։ Ջուրը դատարկել և կտորները քամել

  • Ամանի մեջ ավելացնել ջուր և շաքարավազ և հասցնել մինչև եռալը։ Պատրաստի զանգվածի մեջ լցնել հատիկները, լավ խառնել և թողնել մինչև ամբողջովին սառչելը, 8-12 ժամ

  • Զանգվածը նորից եռացնել, եռալուց հետո կրակը դանդաղացնել և եփել 15 րոպե։ Որից հետո կրակի անջատել։

  • Պատրաստի զանգվածը քամել և դնել ապակե հարթության վրա, երբ օշարակը չորանա, 



Ամենաընթերցվածը