Կոշտուկներից ձերբազատման անչափ կարևոր միջոցներ

Դիտումներ 2571

Կոշտուկներից ձերբազատման անչափ կարևոր միջոցներ

Գոյություն ունեն կոշտուկների դեմ պայքարի համար նախատեսված հատուկ դեղամիջոցներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ իրենց  բաղադրիչների պատճառով կողմնակի խնդիրներ են առաջացնում, սակայն, բարեբախտաբար, կան նաև բուժման բնական միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ժողովրդական միջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ոտնաթաթի ցավոտ կոշտուկներից ու չորացած մաշկից։



  Ոտքերը դնել ստացված գոլ եփուկի մեջ ու մաշկը փափկեցնել, այնուհետև սոճու կամ եղևնու խեժը դնել կոշտուկին ու ամրացնել բժշկական կպչուն սպեղանիով։ Թողնել խեժն ամբողջ գիշեր, իսկ առավոտյան փորձել զգուշորեն հեռացնել փափկած կոշտուկը։

 

Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված խյուսը քսել մաքուր կտորին ու դնել այն կոշտուկին։ Կոմպրեսն ամրացնել ու թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան մաշկը լվանալ մաքուր ջրով և փորձել զգուշորեն հեռացնել կոշտուկը։



 Ոտքերը դնել տաք ջրի մեջ ու մաշկը փափկեցնել, այնուհետև մի կտոր ակնամոմը դնել կոշտուկին, ամրացնել բժշկական կպչուն սպեղանիով ու թողնել ամբողջ գիշեր՝ առավոտյան փորձելով զգուշորեն հեռացնել փափկած կոշտուկը։


Այս բնական միջոցները շատ արդյունավետ են , սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժշկին, քանի որ ինքնաբուժությունը կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլև շատ վտանգավոր։ Եթե խնդիրը չափազանց լուրջ է, ապա հարկավոր է դիմել մաշկաբանին և հեռացնել կոշտուկը հատուկ պրոցեդուրայի միջոցով ու բացառապես բժշկի հսկողության տակ։ 



Ամենաընթերցվածը