Շնորհիվ այս միջոցի ՝ նիհարեցի 5 կգ

Դիտումներ 2448

Շնորհիվ այս միջոցի ՝ նիհարեցի 5 կգ

Մեկ ամսում ես այսպես նիհարեցի 5 կգ...

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

- մի մեծ բաժակ կեֆիր 1% յուղայնությամբ (մոտ 300 մլ)

- 2 ճաշի գդալ թեփ

- 1 ճաշի գդալ կտավատի սերմի ալյուր

- 1 թեյի գդալ կակաոյի փոշի

- 5-7 սալորաչիր

- մոտ 50 մլ եռման ջուր 

 

Եռացրեք մի քիչ ջուր և սալորաչիրը լցրեք փոքր տարայի մեջ, թողեք 5 րոպե գոլորշու վրա։

Կեֆիրը լցնել բաժակի մեջ և վրան ավելացնել 2 ճաշի գդալ թեփ։ Թեփը կարող է լինել տարեկանի, ցորենի, վարսակի, հնդկաձավարի - դա նշանակություն չունի:

Ավելացնել մի ճաշի գդալ կտավատի ալյուր: Ավելացնել մի թեյի գդալ կակաոյի փոշի։ 

Խառնել այնքան, մինչև բոլոր բաղադրիչները միանան իրար և գնդիկներ չլինեն։ Այժմ ուռած սալորաչիրը մի քիչ ջրի հետ բլենդերով մանրացրեք խյուսի մեջ: Կարելի է, իհարկե, մանր կտրատել, բայց խյուսի խտությունը ավելի փափուկ է ու հաճելի։

Կեֆիրի խառնուրդին ավելացնել սալորաչիրը և խառնել։ Կոկտեյլը 5 րոպեով դնում ենք սառնարանում։

Այժմ ըմպելիքը դեռ մի քիչ հեղուկ է, բայց մի քանի րոպեից թեփը կուռչի, կոկտեյլը կդառնա այնքան հաճելի թանձր ու հարուստ։ Հիմա ինքդ քեզ բուժելու ժամանակն է:

Արդյունքն ակնհայտ կլինի հենց առաջին օրերին, սովորությունից դրդված, ստամոքսում կարող են ինչ-որ հետաքրքիր սենսացիաներ առաջանալ, բայց հետո այն կանցնի։ Ձեր ստամոքս-աղիքային տրակտը կաշխատի ժամացույցի նման:



Այնքան համեղ է, որ անհնար է չուտել՝ նուրբ կաթնաշոռով և սալորաչիրով կարկանդակի բաղադրատոմս

Բաղադրություն՝

խմորի համար.

սառեցրած կարագ - 200 գրամ

կակաո - 1 թ.գ.

ալյուր - 300 գրամ

շաքարավազ - 150 գրամ

 

 

Միջուկի համար.

կաթնաշոռ - 300 գրամ

2 ձու

սոդա - 0,5 թ/գ

թթվասեր - 2 ճ/գ

շաքարավազ - 3-4 ճ /գ

ձիթապտղի յուղ - 1 թ/գ

մի բուռ սալորաչիր՝

հալեցրած շոկոլադ

Կարագն ալյուրի և շաքարավազի հետ խառնել, ավելացնել կակաոն և հունցել։ Միջուկի համար՝ կաթնաշոռը խառնել շաքարավազի հետ, ավելացնել սոդան, ձիթապտղի յուղը, ձուն, թթվասերը և կտորների կտրատած սալորաչիրը։ Լավ խառնել։



Պատրաստի ձևերի մեջ լցնում ենք խմորի 1/3-ը, վրան միջուկի կեսը, նորից խմոր և այդպես շարունակ, վերին շերտը պետք է լինի խմոր։ Թխել 180 C ջերմաստիճանում 40-50 րոպե։ Պատրաստի տորթն ամբողջությամբ զովացնում ենք ձևի մեջ, ապա զգուշորեն հանում և զարդարում շոկոլադով։

 

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը