Կոճապղպեղի գարեջուր․ Կանխում է քաղցկեղը, բուժում արթրիտը, ստամոքսի հիվանդությունները

Դիտումներ 1097

Կոճապղպեղի գարեջուր․ Կանխում է քաղցկեղը, բուժում արթրիտը, ստամոքսի հիվանդությունները

Այս գարեջուրը կարող է բուժել արթրիտը, ստամոքսի հիվանդությունները, ինչպես նաև նվազեցնում է վատ խոլեստերինը և արյան բարձր շաքարը։

Ավանդաբար կոճապղպեղն օգտագործվում է բազմաթիվ առողջական խնդիրների բուժման համար, ինչպիսիք են ստամոքսի հիվանդություններն ու արթրիտը: Կոճապղպեղի գարեջուրը տանը կարելի է պատրաստել թարմ կամ չորացրած կոճապղպեղից, շաքարավազից և կիտրոնի հյութից։

Կարո՞ղ է կոճապղպեղը նվազեցնել ցավն ու բորբոքումը: Կոճապղպեղն ունի բազմաթիվ առողջապահական օգուտներ և ապացուցված է, որ այն ունի հանգստացնող ազդեցություն, երբ խոսքը վերաբերում է մեջքի և մկանային ցավին:

Շատ կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ կոճապղպեղը կարող է օգնել մարդկանց, ովքեր տառապում են դեգեներատիվ կամ ռևմատոիդ արթրիտից, ինչպես նաև քրոնիկ ցավից:

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

200 գ մանր կտրատած կոճապղպեղ

450 մլ ֆիլտրացված ջուր

200 գ շաքարավազ

120 մլ հանքային ջուր

մի քանի կաթիլ կրաքարի հյութ

կիտրոն

մի քիչ մեղր

 

Լցնել ֆիլտրացված ջուրը կաթսայի մեջ և հասցնել եռման աստիճանի։

Ջուրը եռալուց հետո ավելացնել կոճապղպեղը։

Կրակն իջեցրեք և եփեք ևս 5 րոպե։

Ապա թողեք խառնուրդը թրմվի 20 րոպե։

Քամեք հեղուկը։

Առանձին տարայի մեջ պատրաստում ենք օշարակը.  շաքարավազը լուծում ենք մեկ բաժակ ֆիլտրացված ջրի մեջ և եռացնում ամբողջ ջուրը։ Կես բաժակ կոճապղպեղի հյութը խառնեք 1/3 բաժակ օշարակի և կես բաժակ հանքային ջրի հետ։ Ավելացնել մի քիչ մեղր և կրաքարի հյութ։ Կարելի է զարդարել կիտրոնի կտորներով։



Կոճապղպեղով թեյը միշտ սխալ ենք պատրաստել․ Եփեք այսպես և խմեք, որպեսզի օգտակար լինի

Կոճապղպեղի թեյը կատարյալ առողջարար ըմպելիք է։ Այն ունի բուժիչ և ախտահանող հատկություն։ Բացի այդ, կոճապղպեղով ըմպելիքը լավ օգնական է նիհարելու հարցում։ 
Ինչպե՞ս եփել և խմել թեյ կոճապղպեղով, որպեսզի հնարավորինս պահպանվեն այս ըմպելիքի բոլոր օգտակար հատկությունները:

 

 


Տաք կամ սառը, կոճապղպեղի թեյն օգտակար է ցանկացած ձևով: Այն կարելի է խմել այլ բուժիչ դեղաբույսերի՝ երիցուկի, անանուխի և այլնի հետ միասին։

Կոճապղպեղով թեյ պատրաստելը շատ պարզ է՝ մեկ բաժակ եռացրած ջրի մեկ թեյի գդալ փոշին բավական է, և պատրաստ է հիանալի տոնիկ ըմպելիք։ Ցանկալի է թրմել առնվազն կես ժամ: Կարելի է մեղր ավելացնել կոճապղպեղի թեյին ըստ ճաշակի։



Սակայն փոշին համային և բուժիչ հատկություններով ի վիճակի չէ փոխարինել կոճապղպեղի արմատից պատրաստված ըմպելիքին։ Թարմ կոճապղպեղից թեյ եփելու համար պետք է կոճապղպեղի բարակ կտորներ դնել պատրաստի եփած թեյի մեջ, եռացնել 3-5 րոպե, թողնել թրմվի։ Չի արգելվում մեխակ ավելացնել ըստ ճաշակի։ 

Պատրաստի թեյը կարող եք օգտագործել կիտրոնի և մեղրի հետ համատեղ։
Կոճապղպեղի թեյը պետք է խմել փոքր կումերով։

 


Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է ըմպելիք խմեն սնվելու արանքում, իսկ նրանք, ովքեր դիետա չեն պահում, կարող են ուտելուց առաջ կոճապղպեղով թեյ խմել։ Ըմպելիքը խորհուրդ չի տրվում խմել քնելուց անմիջապես առաջ։

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը