Կիտրոնը կարող է նաև վատ անդրադառնալ մեր առողջության վրա․ Կիտրոնի բացասական կողմերը
Կիտրոնի բուժական հատկությունների մասին հայտնի էր դեռեւս 2500 տարի առաջ։ Ժողովրդական բժշկության մեջ այն լայն կիրառություն ունի: Նշվում է, որ Եգիպտոսում կիսված կիտրոնի մի կեսը դնում էին կարիճի խայթած տեղին, մյուս կեսի հյութը խմում էին եւ ամեն ինչ բարեհաջող էր անցնում։
Սակայն կան նաև բացական կողմեր․
Կիտրոնի կեղևը պարունակում է օքսալատներ, բնական տարրեր: Երբ այս տարրերը չափազանց շատ են օրգանիզմում, դրանք կարող են բյուրեղանալ և առողջական խնդիրներ առաջացնել: եծ քանակությամբ կիտրոնի հյութը կարող է բարձրացնել ստամոքսի թթվայնությունը, ինչն էլ ստամոքսի ցավ և այրոց է առաջացնում: Խորհուրդ է տրվում քիչ-քիչ օգտագործել կիտրոնի հյութը:
Կիտրոնի հյութը երբեմն ունի լուծողական ազդեցություն՝ աբսորբիկ թթուների մեծ քանակության շնորհիվ: Այս տարրը հայտնի է իր լուծողական ազդեցությամբ, ինչը նշանակում է որ միզարձակումը հաճախանում է և օգնում է օրգանիզմին դուրս բերել հեղուկն ու սոդան:
Այնուամենայնիվ, մեծ քանակությամբ կիտրոնի հյութ խմելու պարագայում օրգանիզմը կարող է ջրազրկվել: