Կիևյան կոտլետի պատրաստման հայական տարբերակը
Իրականում կիևյան կոտլետը պատրաստում են հավի կրծքամսով, որը աղացած չէ, այլ ծեծած է։ Այն մի շարք հմտություններ է պահանջում, բայց իրականում այդքան էլ բարդ չէ պատրաստելը։ բայց այսօր ներկայացնում ենք կիևյան կոտլետի հեշտ տարբերակը, որը հայերս ենք պատրաստում և այն մի շարք փոփոխություններով կարելի է ասել հայկական տարբերակը։
Բաղադրատոմսը ներկայացնում է Xohanoc.am-ը։
Բաղադրամասեր
0,5 կգ հավի բուդ,
300 գրամ հավի կրծքամիս,
100 գրամ կարագ,
4-5 ճյուղ սամիթ,
3 պճեղ սխտոր,
աղն ու պղպեղը ՝ ըստ ճաշակի,
ալյուր,
պաքսիմատ,
բուսայուղ,
3-4 հատ ձու
Պատրաստման եղանակը
Սամիթը լվացեք, չորացրեք և մանր կտրատեք ու խառնեք կարագի հետ։ կարագի հետ խառնեք նաև շատ մանր կտրատած կամ չզմած խտորը։ Այդ ամենը կարող եք նաև հարել բլենդերով։ Ստացված զանգվածը դրեք սառցախցիկում և թողեք լավ սառի։
Հավի բուդը առանց ոսկորի պետք է 0,5 կգ լինի։ Բուդն ու կրծքամիսը աղացեք, համեմեք աղով ու պղպեղով։ Ստացված զանգվածը բաժանեք հավասար մասերի։ Կարողեք 10 մասի բաժանել, կարող եք ավելի քիչ կամ շատ, դա ըստ ցանկության։ Ես 12 մասի եմ բաժանում, որպեսզի միջինից մեծ չափի կոտլետներ ստացվեն։ Գունդը տափակեցրեք, ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի:
Ամեն մի կոտլետի մեջ դնում ենք մեկ գդալ կարագով միջուկը, որը արդեն սառել է: Տվեք կոտլետի ձև, թաթախեք ալյուրի մեջ, այնուհետև հարած ձվի և հետո պաքսիմատի։ կարողեք մեկ անգամ էլ ձվի և կրկին պաքսիմատի մեջ թաթախել, որպեսզի վրայի շերտը հաստ և խրթխրթան լինի։ Թավան դրեք կրակի վրա, այնոջհետև բուսայուղ լցրեք և տապակեք կոտլետները։