Կգուշակե՞ք սա ինչ բանջարեղեն է․ Գազար և բազուկ չէ
Դիտումներ 1565
Այս բանջարեղենը ոչ այդքան տարածված և հայտնի կարմիր կարտոֆիլն է, որը շատ օգտակար է։
Սկրենթոնի համալսարանի գիտնականներն անցկացրել են գիտափորձ, որին մասնակցել է ավելորդ քաշ և զարկերակային բարձր ճնշում ունեցող 18 մարդ:
Կամավորներին բաժանել են երկու խմբի. Մի խմբին 1 ամիս շարունակ եփած կարմիր կարտոֆիլ են տվել, երկրորդին՝ մեկ այլ սնունդ:
Ապա կարմիր կարտոֆիլ են սկսել ուտել երկրորդ խմբի մասնակիցները, իսկ առաջին խմբի կամավորները դադարել են այն ուտել:
Այդ ամբողջ ընթացքում հետազոտողները չափել են կամավորների ճնշումն ու քաշը: Պարզվել է՝ փորձի ընթացքում, երբ կամավորները կարմիր կարտոֆիլ են կերել, ճնշումը նվազել է մոտավորապես 3,6%-ով:
Ամենաընթերցվածը