Կերեք սա նախաճաշին և ազատվեք ճարպերից

Դիտումներ 117

Կերեք սա նախաճաշին և ազատվեք ճարպերից

 

Fithacker.ru կայքը գրում է, որ սա իդեալական նախաճաշ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այն արդյունավետորեն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, բացի այդ՝ բավական համեղ է, նպաստում է աղիների նորմալ աշխատանքին՝ լուծելով փորկապության հետ կապված խնդիրը։ Սրա պարբերական օգտագործումը կարող է օգնել ազատվել 3-5 կիլոգրամից։

Բաղադրիչներ

• 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
• 1 բաժակ օրգանական կեֆիր
• 1թեյի գդալ կակաո
• 1 թեյի գդալ կտավատի սերմեր
• 5-7 սև սալոր։

1. Գերադասելի է սա պատրաստել երեկոյան, որպեսզի առավոտյան արդեն կարողանաք օգտագործել։
2. Սև սալորը լցրեք տարայի մեջ, վրան 100 մլ եռացած ջուր լցրեք. փակեք այն և 10 րոպե թողեք կրակին։
3. Մեկ այլ տարայի մեջ վարսակի փաթիլներ, կակաո և կտավատի սերմեր լցրեք։ Ավելացրեք կեֆիր, խառնեք։
4. Կտրատեք սալորը, ավելացրեք խառնուրդին։ Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները։
5. Խառնուրդը պահեք սառնարանում։

Նյութը աղբյուրը ՝ 168․am 



Ամենաընթերցվածը