Կատարեք վարժությունը մեկ անգամ հայելու առաջ, կտեսնեք, թե ինչպես են աշխատում պարանոցի մկանները և պարզ կդառնա, թե ինչու են այս վարժություններն այդքան արդյունավետ

Դիտումներ 226

Կատարեք վարժությունը մեկ անգամ հայելու առաջ, կտեսնեք, թե ինչպես են աշխատում պարանոցի մկանները և պարզ կդառնա, թե ինչու են այս վարժություններն այդքան արդյունավետ

♦ Կանգնեք և ուղղեք ձեր մեջքը, ձեր գլուխը ուղիղ պահեք (մեկնարկային դիրք): Ձեռքերը սեղմած դրեք գլխի վերին մասում, գլուխը մի փոքր առաջ թեքեք, ապա, ձեռքերով դիմադրելով, փորձեք գլուխը վերադարձնել սկզբնական դիրքին, հաշվեք մինչև 30 և հանգստացեք, նորից կրկնեք։

♦ Ընդունեք մեկնարկային դիրքը՝ գլուխը վերեւից թեքելով, ձախ ձեռքի ափը դրեք աջ ականջին։ Գլուխը թեթևակի թեքեք դեպի ձախ ուսը և, ձեռքով դիմադրելով, փորձեք գլուխը վերադարձնել սկզբնական դիրքին, հաշվեք մինչև 30 և հանգստացեք, նորից կատարեք վարժությունը և կրկնեք մյուս կողմի համար։

♦ Նստեք աթոռին, ձեռքերը հենեք նստարանին, մեջքը պետք է ուղիղ լինի։ Այնուհետև մեջքը ուղղեք, գլուխը հնարավորինս ետ թեքեք և հաշվեք մինչև 30: Վերադարձեք մեկնարկային դիրքին, ապա նորից կրկնեք վարժությունը:

♦ Ընունեք մեկնարկային դիրքը, ինչպես առաջին վարժությունում: Գլուխը թեքեք դեպի ձախ և նայեք ուսին, հաշվեք մինչև 30, վերադարձեք մեկնարկային դիրքին, նորից կատարեք վարժությունը և փոխեք կողմերը՝ նայեք աջ։

 



Անզգայացնող քսուքը կթեթևացնի հոդացավը և մկանների բորբոքումները

Ես հիացած եմ արդյունքներով: Այս խառնուրդի շնորհիվ ես կարողացա հրաժարվել ցավազրկողներից։

Բաղադրություն․

Կոկոսի կարագ - ¼ բաժակ

Մեղրամոմ (քերած՝ հալման գործընթացը հեշտացնելու համար) - ¼ բաժակ

2 ճ.գ. կայենյան պղպեղի փոշի

Քրքում - 1 ճ. գ․

1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի

10 կաթիլ անանուխի եթերայուղ

 

 

Ջրային բաղնիքում հալեցնում ենք կոկոսի յուղը, կակաոյի կարագը և մեղրամոմը, ապա ավելացնում ենք կայենյան պղպեղը, քրքումը և նաև կոճապղպեղը։

Այնուհետև հանել կրակից և ավելացնել անանուխի եթերայուղը։ Ստացված զանգվածը լցրեք ապակե տարայի մեջ և թողեք, որ սառչի, ապա կափարիչով փակեք տարան։



Ստացված քսուքով ամեն երեկո առատ քսեք ախտահարված ցավոտ հատվածներին և շուտով կհրաժարվեք ցավազրկողներից։ Քսուքը պահել սառնարանում մոտ 6-8 շաբաթ։

Ի դեպ, քսուքը մաշկին քսելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք՝ աչքերի հետ շփումը կանխելու համար։ 

Ավանդական բժշկության բաղադրատոմսեր օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը