Կարտոֆիլ՝ մսային լցոնով

Դիտումներ 346

Կարտոֆիլ՝ մսային լցոնով

Պատրաստել անչափ համեղ և բավականին անսովոր ընթրիք, կարելի է նաև սովորական կարտոֆիլից: Մենք այն չենք տապակում, չենք եփում, այլ կպատրաստենք ջեռոցում շատ համեղ մսային լցոնով:

 Բաղադրությունը 

կարտոֆիլ - 4 հատ.

 ձու - 4 հատ

խոզի կրծքամիս - 100 գր

սերուցք - 200 մլ.

կանաչ սոխ

աղ, պղպեղ

  Պատրաստման եղանակ

Կարտոֆիլը պետք է մեծ չափսի լինի: Կարտոֆիլը պետք չէ կլպել, լվացնում ենք, փաթաթում փայլաթիթեղի մեջ և դնում մինչև եփելը նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը։

 Յուրաքանչյուր կարտոֆիլի վրայից փայլաթիթեղը մի փոքր բացում ենք։

 Այժմ բուսայուղի մեջ տապակում եմ խորանարդաձև կտրատած խոզի կրծքամիսը։ Ձվերը կոտրում ենք ամանի մեջ, հարում ենք  պատառաքաղով և ավելացնում սերուցքը։ Ստացված խառնուրդով կրծքամիսը լցնում ենք տապակի մեջ և տապակում երեք րոպե։ 

Կարտոֆիլը կտրատում ենք մեջտեղից, ավելացնում տապակած կրծքամսով խառնուրդը և վերջ: Մատուցելուց անմիջապես առաջ կարտոֆիլը պատել քերած պանիրով ​​և կանաչ սոխով։



Ամենաընթերցվածը