Ո՞ր միրգն եք ամենաշատը կարոտել և սպասում ամռանը․ Գրեք մեկնաբանություններում

Դիտումներ 455

Ո՞ր միրգն եք ամենաշատը կարոտել և սպասում ամռանը․ Գրեք մեկնաբանություններում

Երբևէ հաշվե՞լ եք, թե օրական քանի գրամ միրգ և բանջարեղեն եք սպառում։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ տարեկան 2.7 միլիոն մարդ կարող էր ողջ մնալ, եթե ընդուներ բավարար չափաբաժնով միրգ և բանջարեղեն։ Նույն աղբյուրը նաև նշում է, որ այս մթերքի քիչ օգտագործումը համաշխարհային մահացության թոփ 10 պատճառների ցուցակում է․․․

Մասնավորապես, թերի չափաբաժնով մրգի և բանջարեղենի ընդունումը պատասխանատու է ստամոքսաղիքային համակարգի քաղցկեղի մոտ 19%, սրտի իշեմիկ հիվանդության մոտ 31% և կաթվածի 11% դեպքերի համար։  

Ելնելով փորձագիտական խորհրդակցությունների վրա հիմնված զեկույցից՝ ԱՀԿ-ն և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը խորհուրդ են տալիս օրական ընդունել առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն։ 

 

 

Ինչո՞ւ ուտել մրգեր և որո՞նք են օգտակար հատկությունները
Մրգերն իրենց օգտակար հատկությունները պահպանում են ցանկացած վիճակում՝ թարմ, սառեցված, չորացրած։ Եթե նախընտրում եք այս կամ այն տարբերակը կամ ցանկանում եք բազմազանություն մտցնել, ապա վստահ եղեք, որ օգտակարության տեսանկյունից որևէ տարբերություն չկա։

Հիվանդությունների կանխարգելման և ընդհանուր առողջության համար

Մրգերը մեզ ապահովում են միկրո սնուցիչներով, հակաօքսիդիչներով, վիտամիններով, հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի առողջ կենսագործունեության համար։ 

Դիետիկ ճարպերն օգնում են բարելավել մարսողական համակարգի աշխատանքը՝ նվազեցնելով փորկապության և դիվերտիկուլիտի հավանականությունը։

Օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն ընդունելը կօգնի կանխել մի շարք քրոնիկ հիվանդությունների, սրտի հիվանդությունների, քաղցկեղի, դիաբետի և ճարպակալման ռիսկը։ Համոզիչ ապացույցներ նաև կան առ այն, որ միրգը և բանջարեղենը նվազեցնում են նաև սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։ 



Եթե ցանկանում եք մրգերից և բանջարեղենից հեռացնել թունաքիմիկատները, ապա այսպես արեք․ Այն հեռացնում է վտանագավոր նյութերի 96%-ը 

Սովորական սոդան կարող է հեռացնել թունաքիմիկատների 96%-ը մրգերից և բանջարեղենից

 

 

Մրգերի ու բանջարեղենի կեղևները լվանալու համար սոդան ջրի հետ խառնելով՝ մարդիկ կարող են ազատվել գրեթե բոլոր սովորական թունաքիմիկատներից ընդամենը 15 րոպեում: 



Այս տեխնիկան շատ ավելի արդյունավետ է, քան մրգերն ու բանջարեղենը հատուկ սպիտակեցնող լուծույթների մեջ լվանալու ստանդարտ ընթացակարգը, որն այժմ օգտագործվում է շատ երկրներում:

 

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ խմորի սոդան քայքայում է թունաքիմիկատները բարձր ալկալային պարունակության պատճառով, ինչը հանգեցնում է քիմիական նյութերի անվնաս մոլեկուլների քայքայմանը:



Ամենաընթերցվածը