Կարո՞ղ եք գուշակել այս հայկական ուտեստի անունը։

Դիտումներ 1565

Կարո՞ղ եք գուշակել այս հայկական ուտեստի անունը։

Այս ուտեստի անունը մանթի է։ Ահա պատրաստման բաղադրատոմսը․

Բաղադրություն․
Խմոր

  • ալյուր - 600 գ

  • աղ - 1 թ․գ․

  • ջուր (սենյակային) - 300-350մլ

  • ձեթ - 2 ճ․գ․

 

 

Միջուկ

  • տավարի միս - 1 կգ

  • սոխ - 4 հատ

  • աղ - 2 թ․գ․

  • սև պղպեղ (աղացած) - 1/2 թ․գ․ կամ 1 թ․գ․

  • քիմիոն (ծեծած) -  1/2 թ․գ․ կամ 1 թ․գ․

  • կարագ (մատուցելու համար)



Պատրաստման եղանակ.
- Նախ պետք է պատրաստել խմորը։

Ամանի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի ջուր, ավելացնել 1 թ․գ․ աղ,  2 ճ․գ․ ձեթ և խառնել։ Քիչ-քիչ մաղելով ավելացնել ալյուրը, խառնել և հունցել։ Խմորի գնդիկը դնել մի կողմ, ծածկել և թողնել, որ հանգստանա։

 

-  Քանի խմորը հանգստանում է , կարելի է անցնել միջուկի պատրաստմանը։ Տավարի միսը կտրատել (կարելի է նաև խոշոր աղալ, բայց կտրատած ավելի համեղ է ստացվում)։ Ավելացնել կտրատած սոխը։ Համեմել աղով, սև պղպեղով և մանրացրած (ծեծած) քիմիոնով։ Միջուկը պետք է լավ խառնել , կարելի է նաև ձեռքերով տրորել։

- Խմորի գնդիկը բաժանել 4 մասի, մեկը վերցնել, իսկ մնացածը նորից ծածկել, որ չչորանան։ Ալյուր լցնել ու գրտնակել, պետք է բարակ խմոր ստանալ։ Խմորը կտրատել քառակուսիների՝ 10 սմ կողմերով։ Խմորի վրա դնել 1.5 ճ․գ․ միջուկ։  



Իսկ հիմա ամենադժվարը՝

Խմորի անկյունագծով իրար դիմաց ընկած ծայրերը պետք է բարձրացնել դեպի վերև և միացնել։ Կստացվի քառակուսի ծրարի նման մի բան։ Այդ քառակուսիի իրար կողքի ծայրերը պետք է ձգել դեպի դուրս և միացնել իրար։

 

- Մանթին եփում են գոլորշու վրա։ Դրա համար հարկավոր է գոլորշեփ կամ մանթիի կաթսա։ Գոլորշեփի կամ կասթայի մեջ տեղադրելուց, մանթիի տակը պետք է ձեթ քսել, որ ամանին չկպնի։ Մանթիիները պետք է շարել իրարից մի քիչ հեռու , որ եփելուց իրար չկպնեն։ Եփել 40 րոպե։

- Պետք է գոլորշեփից հանել և անմիջապես մատուցել։ Մատուցելուց վրան կարագ դնել և սև պղպեղ լցնել։



Ամենաընթերցվածը