Կարելի է սեխ ուտել շաքարային դիաբետով հիվանդներին, թե՞ ոչ

Դիտումներ 2558

Կարելի է սեխ ուտել շաքարային դիաբետով հիվանդներին, թե՞ ոչ

Արդյո՞ք այն կարելի է ուտել շաքարային դիաբետով հիվանդներին

 

 

Ոչ, դիաբետիկներին խորհուրդ չի տրվում սեխ ուտել, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա, ինչը ուշ է յուրացում օրգանիզմում։

Սեխը դդմազգիների ընտանիքին պատկանող միամյա գետնամած խոտաբույս է: Ցողունների երկարությունը հասնում է 3 մետրի, հաստությունը` 3 սմ-ի: Տերևաթիթեղն ամբողջական է, թույլ ատամնաեզր, երկարությունը` 14-18 սմ, լայնությունը` 20-22 սմ: Ծաղիկները բաժանասեռ են. իգականները` 1-ական, արականները` 5-7-ական: Հանդիպում են նաև երկսեռ ծաղիկներ: Մեղրատու բույս է` մինչև 30 կգ` 1 հա-ից:

Պտուղը բազմասերմ կեղծ հատապտուղ է:



 Գոյություն ունեն մոտ 2000 տեսակներ, որոնք տարբերվում են պտղի չափերով, քաշով` 0,2-40 կգ, պտղամսի և կեղևի գույնով, բուրմունքով և համով:

 

 

Սեխը ոչ միայն շատ համեղ է և օգտակար առողջության համար, այլև հնուց ի վեր հայտնի աֆրոդիզիակ է ՝ սեռական ակտիվությունը խթանող միջոց։ Սեխն արագացնում է մարսողության գործընթացը, այն կարող եք ուտել, երբ ցանկանում եք մաքրել աղիքները:
Սեխն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր մեզապարկի և լյարդի խնդիրներ ունեն:
Սեխը երիկամներից հանում է քարերն ու ավազը:
Սեխը բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը:



Սեխը բարձրացնում է հակաբորբոքայինների ազդեցությունը՝ միաժամանակ նվազեցնելով դրանց թունավոր ներգործությունը:
Սեխը բարձրացնում է իմունիտետը՝ օրգանիզմը պաշտպանելով վիրուսներից:
Սեխը հիանալի կանխարգելիչ միջոց է սրտանոթային հիվանդությունների համար:
Սեխը հանգստացնում է նյարդային համակարգը:

 

 

Մասնագետների կարծիքով չի կարելի սեխը ուտել լիքը ստամոքսին, այն պետք է ուտեք դատարկ ստամոքսին, քանի որ, երբ ստամոքսը լիքն է լինում և սեխ եք ուտում, կարող է առաջացնել խանգարումներ։ Սեխը վնասակար է նաև է ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություն ունեցող մարդկանց։

 

 



Ամենաընթերցվածը