Կանանց մոտ մեջքի ցավը այս հիվանդության հետ է կապված

Դիտումներ 1283

Կանանց մոտ մեջքի ցավը այս հիվանդության հետ է կապված

Մեջքի ցավը կարող է առաջանալ մեջքի մկաններից, նյարդերից, ոսկրերից, հոդերից կամ այլ կառուցվածքային տարրերից։ Որոշ ներքին օրգանների՝ լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, աորտայի կամ երիկամների վնասումը նույնպես կարող է ուղեկցվել մեջքի շրջանում ցավերով։

 

 

Գիտնականները բացահայտել են, որ մեջքի ցավից առավել հաճախ կանայք են բողոքում, քան տղամարդիք։ Մեջքի ցավի առաջացման բազմաթիվ պատճառներ կան, օրինակ՝ վարակներ, մեխանիկական վնասում, աուտոիմուն բորբոքում և այլն։ 



Սակայն ամենահաճախ մհանդիպող խնդիրը և հիմնականում կանանց մոտ ՝ դա նյարդային լարվածությունն է։ Դեպրեսիայի և տագնապի հակումով մարդիկ մեջքի ցավի ավելի մեծ ռիսկ ունեն: Սթրեսը կարող է առաջացնել մկանային լարվածություն, որն էլ նպաստի մեջքի ցավին:

Մեջքի ցավի մեկ այլ պատճառ կարող է լինել առողջ օրգանիզմում կենտրոնական սենսիտիզացիան (գերգրգռումը), երբ նախկինում եղած վնասումը երկարատև առաջացրել է ցավի նկատմամբ գերզգայուն վիճակ։ Այդ իրավիճակում ցավը պահպանվում է նույնիսկ լրիվ առողջացումից հետո։ Կենտրոնական սենսիտիզացիայի բուժման մեջ սովորաբար կիրառվում են հակադեպրեսանտներ և այլ կենտրոնական ազդեցության դեղեր։

 

 

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ 



Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։

Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։

 

 

Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։



Ամենաընթերցվածը