Կանադացի գիտնականները գտել են անխուսափելի քաղցկեղը կանխելու միջոցը

Դիտումներ 114

Կանադացի գիտնականները գտել են անխուսափելի քաղցկեղը կանխելու միջոցը

med.news.am - ը գրում է ՝ 

Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ էպիգենետիկ ռեգուլյացիային մասնակցող հատուկ բջիջները նպաստում են կրծքագեղձի ցողունային բջիջների կիսմանը: Այս պրոցեսը կախված է սեռական հորմոն պրոգեստերոնի առկայությունից: Տորոնտոյի Արքայադուստր Մարգարեթի քաղցկեղի հետազոտության կենտրոնի մասնագետները ենթադրում են, որ սպիտակուցները ճնշող դեղամիջոցները կօգնեն կրծքագեղձի քաղցկեղը կանխել հիվանդության նկատմամբ մեծ նախահակվածությամբ կանանց մոտ: Այս մասին նշված է MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Կրծքագեղձը բաղկացած է բազալ եւ լյումինալ բջիջներից, որոնք ձեւավորվում են ցողունային բջիջներից: Հղիության կամ դաշտանային ցիկլի ժամանակ պրոգեստերոնն առաջացնում է նախորդ-բջիջների պրոլիֆերացիա (կիսում) եւ կրծքագեղձում փոփոխություններ: Սակայն BRCA1 գենում մուտացիաներ կրողների մոտ, որոնք կարող են ժառանգաբար փոխանցվել, 50-85 տոկոս դեպքերում չարորակ ուռուցքներ են զարգանում:

Գիտնականներն առանձնացրել են մկների կրծքագեղձի քաղցկեղի բջիջները եւ ուսումնասիրել դրանց ռեակցիան պրոգեստերոնին՝ անալիզի ենթարկելով այս պրոցեսին մասնակցող բոլոր կարգավորիչ սպիտակուցները: Հետազոտողները թեստավորել են նաեւ զանազան ինհիբիդորներ, որոնք ճնշում են պրոլիֆերացիային նպաստող գեների ակտիվացումը: Այսպես՝ դեցիտաբին դեղամիջոցը կասեցնում է ԴՆԹ-մեթիլտրանսֆերազա ֆերմենտի ազդեցությունը, որը միացությունը կատալիզում է ԴՆԹ մեթիլային խմբին: Ցույց է տրվել, որ սա կրծքագեղձի քաղցկեղին ենթակա կրծողների մոտ կասեցնում է ուռուցքների զարգացումը:

Նախորդ-բջիջները նույնպես, որոնք արտադրվում են BRCA1 մուտացիաներով կանանց մոտ, մեծ խոցելիություն են ցուցադրել էպիգենետիկ ինհիբիդորների, ներառյալ դեցիտաբինի նկատմամբ:

Աղբյուր ՝ https://med.news.am/arm/news/18544/kanadaci-gitnakannery-gtel-en-ankhusapeli-qaxckexy-kankhelu-mijocy.html



Ամենաընթերցվածը